Լրահոս
Օրվա լրահոսը

«Զվարթնոց» օդանավակայանի օղակաձև շենքի տեխնիկական վիճակը գնահատվել է անբավարար

Հունվար 19,2016 20:40

Երևանի քաղաքապետարանի կողմից «Զվարթնոց» օդանավակայանի նախկին համալիրի ուղեկամրջի /էստակադա/ ապամոնտաժման թույլտվության տրամադրման համար հիմք է հանդիսացել  ՀՀ ՏԿԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայության» ՊՈԱԿ-ի կողմից մանրակրկիտ և բազմակողմանի ուսումնասիրությունների արդյունքում տրված ծավալուն մասնագիտական եզրակացությունը, որում ամբողջացված են օդանավակայանի ակնադիտական, գործիքային հետազննության, օդանավակայանի տարածքի սեյսմիկ վտանգի վերագնահատման վերաբերյալ եզրակացություններն ու առաջարկությունները:

Համաձայն վերը նշված եզրակացության՝ օդանավակայանի օղակաձև շենքի տեխնիկական վիճակը գնահատվել է անբավարար /3-րդ աստիճան/, այն է՝ կոնստրուկտիվ տարրերի շահագործումը թույլատրելի է միայն համապատասխան ուժեղացման աշխատանքներից հետո:

Հսկիչ աշտարակի տեխնիկական վիճակը գնահատվել է  բավարար /2-դ աստիճան/, այն է՝ կոնստրուկտիվ տարրերը պիտանի են շահագործման համար, բայց պահանջում են կապիտալ որոշ նորոգում:

Քննարկման առարկա դարձած` մեքենաների մուտքն ապահովող ճանապարհային  ցանցի /էստակադայի/ տեխնիկական վիճակը գնահատվել է վթարային, ոչ կրող տարրերինը` խարխուլ, ինչից ելնելով առաջարկվել է ապամոնտաժել այն:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ տարբեր հարթակներում շրջանառվող լուրերն առ այն, թե իբրև ուղեկամրջի /էստակադայի/ մասնակի հատվածամասերի վերականգնման արդյունքում հնարավոր է շահագործել այն, ապա հարկ ենք համարում նշել, որ դրանք լոկ ակնադիտական ուսումնասիրման արդյունքում հնչեցված կարծիքներ են, որոնք չեն պարունակում նման եզրակացությունների համար պարտադիր պահանջվող նաև գործիքային հետազննության,  տարածքի սեյսմիկ վտանգի վերագնահատման վերաբերյալ եզրակացություններն ու առաջարկությունները:

Արբակ Վարդանյան

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031