Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ինչ-որ մեկը համարում է, որ ընդդիմությունն իր գործը վատ է անում, թող գա ինքը անի». Լեւոն Զուրաբյան

Հունվար 19,2016 20:50

Ընդդիմությանը հաճախ քննադատում են նաեւ ընդդիմադիր դաշտից, Ձեզ մեղադրում են շարունակ ձախողումների մեջ, որ հանրաքվեին եք մասնակցում, աղմուկ եք բարձրացնում, թե կեղծվել է, հետո ասում եք՝ դիտորդներ, վստահված անձինք չունեինք : Aravot.am-ի հետ զրույցում մեր այս դիտարկմանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ չունեինք, մենք 700 տեղամասում պահել ենք: Ով որ այդ բանն ասում է, թող գային, օգնեին, մի-երկու տեղամասում էլ իրենք պահեին»:

Ըստ Լեւոն Զուրաբյանի, ընդդիմության գործը իշխանությանը քննադատելն է եւ փորձել գալ իշխանության. «Եթե ինչ-որ մեկը համարում է, որ ընդդիմությունն իր գործը վատ է անում, ինքը ոչ թե պետք է հարձակվի ընդդիմության վրա, այլ պետք է փորձի ինքն այդ գործը լավ անել: Այդպես է կայանում ընդդիմությունը: Ավելի լավ ընդդիմությունը նա չէ, որը մնացած ընդդիմադիրներին ավելի լավ է հայհոյում: Ավելի լավ ընդդիմությունը նա է, որը ավելի լավ է հայհոյում իշխանությանը: Օրինակ, մենք կենտրոնացած ենք միայն իշխանության վրա, մեզ ուրիշ թիրախ չի հետաքրքրում: Մեր բանավեճը իշխանության հետ է, մեր քաղաքական հակառակորդը իշխանությունն է՝ Սերժ Սարգսյանը, իր ռեժիմը, ՀՀԿ-ն:

Մենք ուրիշ թիրախ չունենք: Որպես ընդդիմություն կայանալու լավագույն ձեւը, ես առաջարկում եմ բոլոր այդ քննադատներին, ոչ թե մեզ քննադատեն, այլ թող գնան այն գործը, որը մենք անում ենք, ավելի լավ անեն, քան մենք ենք անում: Երբ որ մենք կատարում ենք ընդդիմության մեր առաքելությունը՝ գնում ենք հանրաքվեի, զգուշացնում ենք վտանգների մասին, բոլոր ուժերով պայքարում ենք, հասնում ենք մեծագույն արդյունքի, երբ ժողովուրդը զանգվածաբար գնում է, քվեարկում է, բայց քանի որ 2000 տեղամասից մենակ 700-ն ենք կարողանում լավ պահել, Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, կարողանում է կեղծել, մենք այդտեղ գոնե կարողանում ենք ասել, որ մենք գոնե կռվել ենք, աշխատել ենք, մենք գործ ենք արել: Մեզնից ինչ հնարավոր էր՝ մենք արել ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Մեր ընդդիմությունը մասն է այսօրվա ռեժիմի: Իրական, ոչ ձևական ընդդիմուլյունը ամբողջ Հայաստանում 10 000 աշխատող չունեցա՞վ: Էլ ի՞նչ կարելի է ասել նման քաղաքական ուժի մասին: Եվ նույնը կրկնվում է արդեն քանի տարի: Պատճառը ցուցադրական, ոչ իրական ընդդիմությունն է: Իշխաության հետ, դուք նույն ամանից եք սնվում:
    Իսկական ընդդիմության գործը հայհոյելը չէ, այլ երկիրը կործանման տանող իշխանությանը փոխելը: Ձեզ այս վիճակը ձեռք է տալիս: Դուք նույնքան վտանգավոր եք, որքան իշխանությունը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031