Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Սաֆարյանի համար կյանքի ու մահի պայքար է սկսվում. փաստաբան

Հունվար 20,2016 22:35

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, անազատության մեջ գտնվող Գևորգ Սաֆարյանի կյանքին վտանգ է սպառնում: Այս մասին ահազանգում է նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Նա Aravot.am-ին ասաց, որ այսօր կեսօրին նրա պաշտպանյալին տեղեկացրել են, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի առանձնախցից նրան տեղափոխելու են 51-րդ խուց. «Այս խուցը հայտնի է իր վտանգավորությամբ, այստեղ քրեական հեղինակություններն են իրենց օրենքներով: Այս խուցը հանցագործ աշխարհի ազդեցության տակ է, այստեղ աշխատում է ոչ թե քրեակատարողական հիմնարկի վարչակազմը, այլ՝  հանցագործ աշխարհի կանոնները»:

Պարոն Հայրապետյանը պատմեց, որ այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեկուսարանի պետի՝ Ստեփանյանի հետ է զրուցել. «Պետը մտահոգված էլ չէր, ասաց՝ ինչ անեմ, հո Գեւորգ Սաֆարյանի համար առանձին ինչ-որ բան չենք անելու: Հետո ասաց, որ միայն Գևորգին չեն տեղափոխում, այլեւս  15 հոգի հացադուլ է հայտարարել ու դրանով է պայմանավորված»:

Փաստաբանի խոսքով, Գեւորգի տեղափոխումն այլ խուց անդառնալի հետեւանքներ կթողնի նրա կյանքի վրա. «Կյանքի, մահի պայքար է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Բողոքելու, ահազանգելու տեղ չկա, լսող չկա, ՄԻՊ էլ չկա հիմա … Սիրիան ինչու՜ այդ օրը ընկավ, – երկարատեւ բռնապետության պատճառով առաջինը եւ՝ ամենագլխավորը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031