Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Սաֆարյանի հետ հանդիպման ընթացքում արձանագրված իրավիճակը մտահոգություն է առաջացրել Խմբի մոտ

Հունվար 22,2016 16:35

2016 թվականի հունվարի 21-ին երեկոյան 22:00 սահմաններում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ՝ Խումբ) ահազանգ ստանալով այց է կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ։

Այցելության ընթացքում դիտորդներ Ռ. Սարգսյանը, Օ. Զալյանը, Ա. Սահակյանը և Ս. Գաբրիելյանը հանդիպում են ունեցել Գևորգ Սաֆարյանի հետ։ Հանդիպման ընթացքում արձանագրված իրավիճակը մտահոգություն է առաջացրել Խմբի մոտ։

2016 թվականի հունվարի 22-ին Խումբը հրատապ հաշվետվություն է ուղարկել ՀՀ ԱՆ։ Հրատապ հաշվետվություններում ներկայացվում են քրեակատարողական ծառայությունում բացահայտված մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին փաստեր, եզրակացություններ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Հրատապ հաշվետվության կապակցությամբ մեկնաբանությունները տրվում են երեք օրվա ընթացքում։ Դիտորդական Խումբը ԱՆ մեկնաբանությունը ստանալուն պես կհրապարակի հրատապ հաշվետվության և մեկնաբանության բովանդակությունները։

Հիշեցնենք, որ 2016 թվականի հունվարի 20-ին Խումբը այցելություն էր կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույց էր ունեցել Գ․Սաֆարյանի հետ, արձանագրված խնդիրների վերաբերյալ հայտնել էր իր մտահոգությունը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակազմին, Արդարադատության Նախարարությանը և Քրեակատարողական վարչությանը։

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031