Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլիտեխնիկը նշեց ուսանողական շինջոկատների 50-ամյակը

Հունվար 22,2016 21:44

Արդեն հինգ տասնամյակ է անցել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (այժմ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան) ուսանողական շինարարական ջոկատների կազմավորումից, և բուհն այսօր հանդիսավորությամբ նշեց նրանց 50-ամյակը։

«Դա հզոր ուսանողական շարժում էր: Ուսանողական ջոկատները կյանքի դպրոց էին: Կառույց, որտեղ ձևավորվում էին ոչ միայն աշխատանքային հարաբերություններ, այլև կենսակերպ: Համարձակվում եմ ասել, որ անձի ձևավորման որոշակի հիմք էր դրվում այնտեղ: Արդեն 60-ական թթ. սկսվեցին այլ կամավորական ուսանողական շարժումներ, որոնք հիմք դրեցին ուսանողական հզոր կառույցի ձևավորմանը»,- իր ողջույնի խոսքում նշեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը:

«Ուսանողական շինարարական ջոկատներն իրենց արժանի ներդրումն են ունեցել նաև մեր հանրապետության մի շարք կարևորագույն շենքերի շինարարության մեջ»,- շարունակեց ռեկտորը՝ դրանցից նշելով «Զվարթնոց» օդանավակայանը, Երևանի մետրոպոլիտենը, Մարզահամերգային համալիրը և այլն:

«Հպարտությամբ պետք է ասենք նաև, որ շինարարական ջոկատների մեր մարտիկներից շատերը հետագայում դարձան ՀՀ պետական, քաղաքական, հասարակական ականավոր գործիչներ, զանազան գիտական ու կրթական հաստատությունների ղեկավարներ, ինչու չէ նաև հաջողակ գործարարներ: Եվ, իհարկե, անգնահատելի է մեր այն մարտիկների դերը, որոնք Արցախյան ազատամարտի տարիներին մարտնչեցին Արցախի անկախության համար՝ չխնայելով ամենաթանկը՝ կյանքը»,- ավարտեց Ոստանիկ Մարուխյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031