Լրահոս
Օրվա լրահոսը

Զավեն Անդրիասյանը նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը

Հունվար 23,2016 21:17

 

Գրոսմայստերը շնորհավորանքներ է ընդունում:

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը քիչ առաջ ավարտվեց շախմատի Հայաստանի բարձագույն խմբի տղամարդկանց 76-րդ առաջնությունը:

Եզրափակիչ՝ 11-րդ տուրում, մրցանակային տեղերին հավակնող երեք առաջատարները՝ գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Արման Փաշիկյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի եւ նույն հաջորդականությամբ էլ կազմեցին մեդալակիրների եռյակը:

Զավեն Անդրիասյանը համալրեց Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի կազմը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սրտանց ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ եմ ԶԱՎԵՆՉԻԿ ջան:ԵՎ այդպես . դանդաղ , բայց հաստատուն քայլերով հասնես ամենամեծ բարձունքին , ուրախացնես ՀԱՅ ազգին ………

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031