Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես պատասխանել մեղադրանքներին

Հունվար 23,2016 23:41

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հունվարի 23-ին մի հետաքրքիր «գիտափորձ» է կատարել.  իր կուսակցության գրասենյակ է հրավիրել բոլոր նրանց, ովքեր սոցիալական ցանցերում «փիս-փիս» բաներ են գրում իր հասցեին, ըստ էության, մեղադրելով նրան «Բաղրամյան- 26»- ին ծախվելու մեջ»: Եկավ միայն մի կին, որի «ադեկվատ» լինելն, իմ կարծիքով, բավականին վիճահարույց է :

Նպատակ չունեմ արդարացնել պատգամավորին, հերքել կամ հաստատել «ֆեյքերի» կամ «կիսաֆեյքերի» մեղադրանքները: Այստեղ ավելի հետաքրքիր է «պատասխանել-չպատասխանելու» խնդիրը:

Կա մի քանի տարբերակ: Առաջինն առավել պարզունակ է. մեկը քեզ ասում է «հիմար», դու պատասխանում ես՝ «հիմարը դու ես»: Հաջորդ տարբերակը փոքր-ինչ ավելի «բարդեցված է» եւ շատ տարածված է քաղաքական գործիչների շրջանում: Մեկը մյուսին ասում է՝ «հիմար», մյուսը, ի պատասխան լրագրողների առաջարկին՝ «աբառոտկա ֆռալու», հայտարարում է՝ «ես սրիկաների, բթամիտների եւ տականքների խոսքերը չեմ մեկնաբանում»: Կա նաեւ այսպիսի տարբերակ՝ «հլը արի ստե, տենամ՝ կարա՞ս նույն բաները երեսիս ասես», իրոք, համակարգչի մոտ «ասլան կտրելը» հեշտ բան է: Հենց այս տարբերակն էլ, ըստ էության, տվյալ դեպքում կիրառել է Նիկոլ Փաշինյանը:

Բայց առավել ճիշտ ճանապարհն, ինձ թվում է, լռելն է, երբ մարդիկ ինքնահաստատվում են՝ քեզ ինչ-որ բանի մեջ մեղադրելով: Իհարկե, կարելի է խոսել, երբ զուսպ եւ կոռեկտ եղանակով վիճարկում են քո արտահայտած մտքերը: Իսկ երբ պիտակավորում են քո անձը, խոսելը, կարծում եմ, անիմաստ է: Բայց կա, իմ պատկերացմամբ, ամենաճիշտ տարբերակը՝ ի խորոց սրտի ներել քեզ վրա հարձակվողին եւ անկեղծորեն ցանկանալ նրան երջանիկ լինել: Ճիշտ է, այդ «դեղատոմսը», հավանաբար, քաղաքական գործիչների համար չէ:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Պարոն Աբրահամյան, բայց էս դեպքում Նիկոլը ոչ թե արձագանքում էր իր հանդեպ անձնական վիրավորանքին, այլ մեղադրանքներին, որ ինքը և իր թիմը ծախվել են: Այսինք վիրավորանքները ուղղված էին գործունեությանը, և ինձ թվում է չարձագանքելը սխալ կլիներ. կարծես լռությունը համաձայնության նշան է:

    Նիկոլի ասածն էն էր, որ էդ մեղադրանքները հասարակական կարծիք են ձևավորում և ինքը ցանկանում է որ մեղադրողները գան և փաստերով խոսեն՝ եթե ունեն:

    Իսկ կնոջ պահով համամիտ եմ, ոչ ադեկվատ պահվածք էր. ինչ որ անլուրջ կերպար:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հարգելի Հովհաննես, ինձ թվում է, որ վիրավորանքի եւ մեղադրանքի սահմանը հստակ չէ: Օրինակ, «գու ՀՀԿ-ական ես»՝ դա մեղադրա՞նք է, թե՞ վիրավորանք:

      • Ինձ թվում է էս դեպքում դա մեղադրանք է, որովհետև եթե դու ներկայանում ես որպես ընդիմադիր ու քեզ անվանում են ՀՀԿ-ական կամ Բաղրամյան 26 պրոյեկտ՝ դա ծախված լինելու մեղադրանք է:

        Եթե իրենք (Նիկոլը ու ՔՊ) դա որպես վիրավորանք են ընդունում, ապա ինձ թվում է, որ մի անլուրջ մոտեցում էլ դա է. եթե սկսել են ուրեմն պատրաստ պետք է լինեն նաև քննադատություններին,մեղադրանքներին ու դրանք որպես վիրավորանք չընդունեն: Ուղղակի կարծում եմ, միգուցե սխալ եմ, որ վիրավորվելը քաղաքական կատեգորիա չի:

        Պարզապես, այս դեպքում անտեսելը, ներելը կարող էր սխալ դիտվել, որովհետև երբ անընդհատ մեղադրանքներ են հնչեցնում ու ոչ մի արձագանք չի լինում, ապա էդքան էլ պարզ չի, հիմա իրենք դա էնքան անլուրջ են համարում որ չեն արձագանքում, թե այնուամենայնիվ մեղադրանքների մեջ ճշմարտության ինչ որ հատիկ կա. աչքը տեսածից է վախում, ու հիմա արդեն ամեն ընդիմադիրի մեջ մարդիկ տեսնում են պոտենցիալ Արթուր Բաղդասարյան:

        Միգուցե մոտեցումս մակերեսային է. ես այնքան էլ խորացված չեմ հետևում քաղաքական իրադարձություններին: )))))

        • gib.gibindus says:

          Հարգելի Հովհաննես,
          Եթե ես ճիշտ եմ հասկանում, պ. Աբրահամյանը “սաշիկ սարգսյան” տարբերակի կողմնակից է`երբեք չպատասխանել, մնալ բարձրունքում: Էլ մարդ չմնաց, որ բան չասի սաշիկի հասցեին, իսկ նա հերոսաբար լռում է:

  2. Atshak says:

    իսկ դուք իխորոց սրտի ներե՞լ եք Քոչարյանին ձեր կարծիքով ձեր նկատմամբ կատարած հանցանքը
    Ըստ ձեր արտահայտած մտքերի – ոչ:
    Ու դա շատ բնական է, քանի որ լրագրողները ամենշատ քին պահող ու ամեն առիթ անառիթ վրեժխնդիր լինողներն են:
    Վկա նաև ձեր անձնական վրեժխնդրությունը Պուտինից 😀

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031