Լրահոս
Օրվա լրահոսը

Արագ շախմատի Հայաստանի առաջնությունը բացառիկ ուժեղ կազմ է հավաքել (ֆոտոշարք)

Հունվար 24,2016 15:48

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր մեկնարկել է արագ շախմատի Հայաստանի առաջնությունը, որը հավաքել է մասնակիցների բացառիկ ուժեղ կազմ:скачанные файлы

Առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ մասնակցության հայտ ներկայացրած 54 շախմատիստներից 15-ը գրոսմայստեր է, 13-ը՝ միջազգային վարպետ, ինչպես նաեւ շախմատիստներ, որոնք ունեն ՖԻԴԵ-ի կոչումներ: «Այս առաջնությունը հաջողված է նրանով, որ մասնակցում են Հայաստանի տղամարդկանց հավաքականի երեք, կանանց հավաքականի՝ երկու անդամներ, ինչպես նաեւ անվանի վետերան շախմատիստներ. Ռաֆայել Վահանյանը, Հովիկ Խալիկյանը, Արտաշես Մինասյանը, Նորայն Քալանթարյանը, Լեւոն Արոնյանի մարզիչ Աշոտ Նադանյանը եւ ուրիշներ», – ասաց Ա. Վարդապետյանը:скачанные файлы скачанные файлы

Չեմպիոնին որոշելու է ութ տուրում եւ արդեն մեկնարկից բավականին հետաքրքիր պայքար է ծավալվել: Օրինակ, հենց 1-ին տուրում միմյանց դեմ ելան Հայաստանի 2016 թվականի կանանց եւ տղամարդկանց նորընծա չեմպիոնները՝ կանանց միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը եւ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը եւ հաջողությունն ուղեկցեց հանրապետության կանանց չեմպիոնին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031