Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականացվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ

Հունվար 25,2016 21:44

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Սոթք-Քարվաճառ, Հրազդան-Ջրառատ, Բերդ-Ճամբարակ, Տաշիր-Պրեվոլնոյե, Վերին Գետաշեն-Մադինա, Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը և Տիգրանաշենի ոլորանները: ԱրտաշավանՄուղնի ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար: 

Դժվարանցանելի են Տաշիր-Լեռնահովիտ, ԱնտառամուտՎահագնի, ՖանտանՋրաբեր,  ՀրազդանՀանքավան, ԼանջառԼուսաշող ավտոճանապարհները, Շիրակի և Սյունիքի, ինչպես նաև Արագածոտնի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները, Գոգարան, Շենավան, Շիրակամուտ համայնքները: 

Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքներում, Սյունիքի, Արագածոտնի, Արմավիրի, Լոռու և Վայոց Ձորի մարզերում, Տիգրանաշենի ոլորաններում առկա են տեղումներ ձյան տեսքով: Շիրակի մարզում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սարավանում, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Սյունիքի մարզի ԳորիսՍիսիանԶանգեր հատվածում բուք է, Շիրակի մարզի ԹորոսՑողամարգ ավտոճանապարհին առկա է ցածր տեսանելիություն: 

Լանջառ-Լուսաշող, Իջևան-Դիլիջան ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններին, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: 

ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, իրականացվում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի: 

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՀՀ ՏԿԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031