Լրահոս
Օրվա լրահոսը

Ջո Բայդենը հանդիպել է Հրանտ Դինքի այրու հետ. «Ազատություն» ռ/կ

Հունվար 25,2016 22:45

«Ազատություն» ռ/կ-ն հայտնում է`

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Թուրքիա կատարած այցելության ընթացքում հանդիպել է նաև Ռաքել Դինքի՝ «Ագոս» թերթի սպանված խմբագիր Հրանտ Դինքի այրու հետ: Այս մասին գրում է Daily Sabah-ը:

Լուսաբանելով ԱՄՆ-ի փոխնախագահի անցած շաբաթավերջին Թուրքիա կատարած այցը՝ թերթը նշում է, որ Բայդենը առանձին հանդիպում է ունեցել Ռաքել Դինքի, ինչպես նաև Թյուրքան Էլչիի և Դիլեկ Դյունդարի հետ: Թյուրքան Էլչին Դիարբեքիրի փաստաբանների ընկերակցության նախկին նախագահ Թահիր Էլչիի այրին է, նրա ամուսինը սպանվել է 2015-ի նոյեմբերի վերջին: Իսկ Դիլեկ Դյունդարը Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի կինն է:

Cumhuriyet-ի գլխավոր խմբագիրը ձերբակալվել է Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության (MIT) գաղտնի գործողությունը բացահայտելու համար: Լուսանկարներով հրապարակումը ցույց էր տվել, որ ազգային հետախուզական ծառայության բեռնատարներով անօրինական զենք է տեղափոխում Սիրիա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031