Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. 102-րդ ռազմաբազայի ուղղությամբ Ռուսաստանի Դաշնությունը միշտ օպտիմալացման աշխատանքներ է տարել

Հունվար 26,2016 22:20

«Ռուսաստանի Դաշնությունը վերջին տարիների ընթացքում բավականին լուրջ աշխատանք է տանում իր զորքերի մարտունակության բարձրացման ուղղությամբ, հատկապես՝ այն ռազմաբազաներում, որոնք տեղակայված են այլ երկրներում»,- հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ հատկապես Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ուղղությամբ Ռուսաստանի Դաշնությունը միշտ օպտիմալացման աշխատանքներ է տարել կառավարման համակարգում եւ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի նոր միջոցներով հագեցման ուղղությամբ. «Այդ գործընթացը մշտապես ընթացքի մեջ է, եւ վերջին ժամանակահատվածում այն իրականացվել է օդուժի կատարելագործման եւ նոր միջոցների Հայաստանի Հանրապետություն տեղափոխման տեսքով»:

Անդրադառնալով 2015 թվականին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությանը՝ Սեյրան Օհանյանն ասաց. «Անկասկած, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ղեկավարությունն էլ շատ բացասական է վերաբերվում այդ խնդրին, այդ դեպքին: Իրավական ոլորտում է այսօր գտնվում, բայց այդ դեպքից հետո մենք լուրջ աշխատանք ենք կատարել, որպեսզի մեր հարաբերությունները Գյումրիի բնակչության, հասարակության եւ Ռուսաստանի Դաշնության զինծառայողների եւ նրանց ընտանիքների հետ պահպանվի, դեռ ավելին՝ կատարելագործվի, եւ այդ ջերմությունը պահպանվի, ինչպես եղել է նախկինում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031