Լրահոս
Օրվա լրահոսը

2015-ին աճել է Հայաստանից Կանադա արտահանվող ապրանքների ցուցանիշը. դեսպան

Հունվար 26,2016 22:35

Հայաստանից Կանադա ապրանքների արտահանումը 2015-ին աճել է 35 տոկոսով: Այս մասին այսօր կառավարության ընդունելությունների տանը կանադական երեկոյի ընթացքում ասաց Հայաստանում Կանադայի դեսպան Ջոն Քերը:

«2015-­ի վերջին տեսանք, որ Հայաստանից Կանադա տեղափոխվող ապրանքներն աճել են 35 տոկոսով: Կանադան մեծ ներդրող է հատկապես Կապանի մի շարք ընկերություններում: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում տնտեսական հարաբերություններին, որ կարողանանք մեր երկու երկրների կապերն ընդլայնել»,­ասաց դեսպանը:

Անդրադառնալով Հայաստանում ակնկալվող ներդրումներին, պարոն Քերն ասաց, որ այդ ուղղությամբ աշխատում են. «Մենք աշխատում ենք, որ կանադական նոր ընկերություններ գան Հայաստան ու ներդրումներ անեն տարբեր ոլորտներում»:

Դեսպանատունը Մոսկվայից Երեւան տեղափոխելու ծրագրեր կա՞ն հարցին, դեսպանը պատասխանեց. «Տքնաջան աշխատում ենք, որ Հայաստանի հետ Կանադայի կապերը շատ լավ լինեն: Հայաստանում ունենք հյուպատոսություն, Մոսկվայում եւ Օտտավայում ունենք գործընկերներ , որոնք աշխատում են հայ-կանադական կապերը բարելավվելու ուղղությամբ: Անհամբեր սպասում եմ, որ մեր հարաբերությունները ավելի կբարելավվեն տարիների ընթացքում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031