Լրահոս
Օրվա լրահոսը

Նորք-Մարաշում վնասազերծված զինված հանցախմբի գործով կալանավորված Հ1-ի նախկին աշխատակիցն ազատ է արձակվել. Արմենպրես

Հունվար 26,2016 23:20

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից Նորք-Մարաշում 2015 թվականի նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված հանցախմբի գործով կալանավորված Արման Հայրապետյանը հունվարի 25-ին ազատ է արձակվել, այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայրապետյանի փաստաբան Հերմինե Միքայելյանը:

«Արման Հայրապետյանի նկատմամբ կալանքը չի երկարաձգվել և խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,- ասաց փաստաբան Միքայելյանը:

Հայրապետյանն աշխատում էր Հանրային հեռուստաընկերությունում` որպես արբանյակային հեռարձակման թողարկիչ:

Հունվարի 25-ին ազատ են արձակվել նաև նույն գործով կալանավորված Նելլի Մինասյանը, Սրբուհի Այվազյանը, Լիլիթ Թորոսյանը, Հայկ և Հրանտ Վարդանյանները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031