Լրահոս
Օրվա լրահոսը

Չափից դուրս «մարդկայինը»

Հունվար 27,2016 10:05

Հայաստանի առաջին նախագահը ԱՄՆ-ում վիրահատվել է եւ դուրս է գրվել հիվանդանոցից: Ինչպե՞ս պետք է նորմալ, հոգեկան պաթոլոգիաներ չունեցող մարդն արձագանքի Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի այս հաղորդագրությանը: Պարզ է, որ նա պիտի առողջություն եւ շուտափույթ ապաքինում մաղթի առաջին նախագահին: Իսկ ինչպե՞ս են վարվում քաղաքական կամ «աբիժնիկական» մտասեւեռումներ ունեցողները: Նրանք, մոռանալով մարդկային բոլոր տեսակի նորմերի մասին, անեծքներ են գրում` հիմնվելով «ցրտի-մթի» եւ այլ հանգամանքների վրա: Թեեւ ես կարծում եմ, որ ՀՀ նախագահի պաշտոնում Լեւոն Տեր-Պետրոսյանի գործունեությունն «իր հանրագումարի մեջ» պետք է դրական գնահատվի, դա տվյալ դեպքում երկրորդական խնդիր է: Իսկ առաջնայինն, իմ կարծիքով, այն է, որ չպիտի լինի աշխարհում որեւէ մարդ` անկախ ազգությունից, կրոնից եւ քաղաքական հայացքներից, որին կարելի է ցանկանալ, որ նա առողջական խնդիրներ ունենա:

Երբ ես ասում եմ, որ մարդկային հատկանիշներն ավելի կարեւոր են, քան ցանկացած այլ բնութագիր, ինձ սովորաբար ասում են` «էս ինչ լիբերալիստական մոտեցում է, բա թուրքը մա՞րդ ա»: Կամ` բա ՀՀԿ-ականները (առաջ` ՀՀՇ-ականները) մա՞րդ են: Այդպիսի սկզբունքային «հայրենասիրական» կամ «ռեժիմի դեմ պայքարող» դիրքորոշումները` եթե նույնիսկ չեն խրախուսվում մտավորականության կողմից, ապա դրանց հանդեպ սովորաբար դրսեւորվում է «ըմբռնողական» վերաբերմունք` «իհարկե, լավ չէ, երբ որեւէ մեկի մահն են ցանկանում, բայց դե կարելի է հասկանալ, ժողովրդին հասցրել են այնպիսի վիճակի…»:

Այդ «ըմբռնողականության» դեպքում տեսականորեն արդարացված է ցանկացած մարդու հանդեպ ցանկացած հանցագործություն: Եթե մարդը չի պատկանում քո ազգին, քո համայնքին, քո սեռին կամ քո քաղաքական համախոհների խմբին, ուրեմն անհրաժեշտության դեպքում այդ մարդու հետ կարելի է անել ցանկացած բան: Այստեղ կա նաեւ այլ խնդիր. չկարողանալով աչքի ընկնել մեր անձնական հատկանիշներով՝ մենք ապավինում ենք մեր խմբի ինչ-որ «ընդհանրական հատկանիշներին»: «Երամի մեջ» ինքնադրսեւորվելն ավելի հեշտ է:

…Արդյո՞ք էթնիկական պատկանելությունը մեծ նշանակություն ունի մարդու այս կամ այն դրսեւորման տեսանկյունից: Իմ կարծիքով` ոչ: Որպես ապացույց բերեմ երեկվա փաստը: Երեկ Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանում հօգուտ երկու հակահայկական բանաձեւերի քվեարկել է Թուրքիայի խորհրդարանը ներկայացնող եւ Մարգար Եսայան անուն-ազգանունը կրող անձնավորությունը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Իսկ, սրտագին բարեմաղթումներու եւ դառնութեան զգացումներու մէջտեղ, տեղ մը՝ անտարբերութեան իրաւունքը ունի՞նք արդեօք, կամ գոնէ, Պարոն Լեւոն Տեր-Պետրոսյանի բժշկական հարցերուն նկատմամբ: Ա՞յդ ալ ոչ… Վայ քեզ բան…

    Նիւթի առարկայ անհատը ոչ մէկ պետական պաշտօնի վրայ չէ, ոչ մէկ, տասնըութը տարիներէ ի վեր: Իր առողջական վիճակը ուրեմն զուտ անձնական-սեփական-ընտանեկան նիւթ մըն է. թող ամօթխածօրէն մնայ այդ ծիրին մէջ, փոխանակ ներկայացուելու որպէս կարծես թէ ազգային իրադարձութիւն, եւ այն ատեն, ոչ մի մարդ ոչ մի բան չ’ունենար ըսելիք այդ մասին: Գոնէ ոչ հանրային կերպով:

    Իսկ հաղորդագրութեան առաջին տողը, ուր Պարոնը կը ներկայացուի որպէս Հայաստանի Հանրապետութեան «հիմնադիր», ուղղակի գրգռիչ արտայայտութիւն է, պրովոկացիա է, եւ հետեւաբար պէտք չէ զարմանալ որ ըլլան բացասական հակազդեցութիւններ:

    «Առաջինը» հասկցանք, ժամանակագրական իրականութիւն է: Իսկ հիմա, քանի որ անձը հիւանդ է, պէտք որ սկսինք «հիմնադի՞ր»ը կուլ տալ… Ատիկա արդէն հիւանդութեան կոշտ շահագործում կը դառնայ, այլ նպատակներու համար: Իսկ այդ շեղումը՝ բացառապէս իր «գրասենեակին»ն է:

    • Իրավաբան says:

      Նախագահի անձի հետ կապված գրեթե ցանակացած հարց իհարկե հրապարակայօն գարցէ , անկախ նրանից թե իր բնույթով կարող է լինել ընտանեկան։
      այն օարզ օատճառով որ նա հնրային դեմքէ ։
      իսկ չնկատելու տալ ու սեփական չարությունը ժայթքել , այլ դրա իրավունքը ունեք)))

      • Հ.Շ. says:

        Գործօն նախագահի մը պարագային ճիշդ է ըսածդ,
        որովհետեւ իր պաշտօնը կատարելու ատակութեան կը վերաբերի նիւթը:

        Անցած ու վերջացած նախագահի պարագային՝ ինքնահաւանութիւն է միայն, առաւել տարրական ամօթխածութեան պակաս, անվայել ցուցադրականութիւն:

        Իսկ նկատի ունենալով թէ որու մասին է խօսքը, թերեւս «չարութիւն» բառը գործածելը լաւ գաղափար չէ… Սակայն այդ ալ քու իրաւունքդ է:

        • Իրավաբան says:

          Դու պիտի որոշես հատուկ կարգ սահմանել թե ում մասին պետք է հետաքրքրվի հանրությունը, իսկ ում մասին ոչ։
          չես ուզում գրես ՀՀ պետական լեզվի ոճով հայերեն։
          հեռվից նստած քո նմանները դասեր են տալիս երևի էդ համարելով մեծ ներդրում, իսկ չարությունը Լ,ՏՊետրոսյանի անձի հանդեպ ուղղակի զարմանալի ա։
          ասենք ԱՄՆ ում տենց ատեն Վաշինգտոնինով կ տածի՞։ Հոնի քնէ լ սուրբ չի եղել՞։
          սեփական պետության խորհրդանիշների ու պատմուփյան հանդեպ էդ արգավատելի վերաբդրմուքը նաև պատճառա էսօրվա վիճակի։
          փախուստ իրականաությունուից և ատելություն։
          ափսոս։
          քեզ խաղաղությունու ու ներդաշնակութնուն ներքին։

          • Հ.Շ. says:

            «ՀՀ պետական լեզվի ոճով հայերեն»ի ակնարկութիւնդ իրոք ամենայաջող կատակն է…

            իսկ միակ խորհրդանիշը որ կայ այս նիւթիւն մէջ՝ Հայոց ժամանակակից Պատմութեան գերագոյն ձախողութեան խորհրդանիշն է, ապիկարութեան եւ ամօթի փառաւոր մարմնաւորումը

  2. Լավատես says:

    Կայացած չափահաս մարդու համար իր խոսքը գործ է, կայացած չափահաս պետության համար իր գրած օրենքը գործող օրենք է: Անչափահասից պահանջել չափահասի հատկանիշներ ճիշտ չի լինի, չնայած բոլոր անչափահասներն ուզում են չափահաս երեւալ: Դրա համար էլ հարեւան թե ծանոթ մարդուն թե պետությանը գնահատելու համար անհրաժետ է պարզել, թե նա որքա՞ն է իր խոսքի ու օրենքի տերը համապատասխանաբար: Լավ խոստումներ ու օրենքներ հա էլ կարելի է ասել ու գրել, բայց կայացած չափահաս լինելու համար դրանք պետք է իրագործել: Կարճ ասած՝ ինչքան մենք կայացած ու չափահաս լինենք, այնքան մենք կլինենք անկախ, հարգված, սիրված բարեկամի համար եւ ատելի թշնամու համար:

  3. Ettentc CHi says:

    Այո, այն որ քաղաքական հակառակորդների հետ չի կարելի հաշվեհարդար տեսնել և կամ ուրախանալ նրանց պատահած դժբախտության ժամանակ, համաձայն եմ ու դրա ապացույցը վերջերս տվեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եթերում ասելով քաղաքական հակառակորդների հետ պատահած դժբախտության ժամանակ չի կարելի ուրախանալ, այ օրինակ ինքը առողջություն է ցանկանում Լ. Տ. Պետրոսյանին: Երևի իր աղոթքներ էլ են տեղ հասել, բայց ինքը, երևի ենթագիտակցաբար, շատ կարևոր բացահայտում արեց. իր և բնականաբար ՀՀԿ-ի համար ընդիմություն, քաղաքական հակառակորդ, (ոչ թե ինստիտուցոնալ, ոչ թե կառուցողական, ոչ թե հանդուրժողական կարելի է այլ տերմիններով ընդիմություններ էլ հնարել համբերող ընդիմություն, անհամբեր ընդիմություն և այլն) հանդիսանում է ՀԱԿ-ը իր քաղաքական առաջնորդ Լևոն Տեր Պետրոսյանի գլխավորությամբ: Ինձ կներեք նյութից շեղվելու համար, բայց այ երկրորդ մտքի հետ համաձայն չեմ, էթնիկական պատկանելիությունը չի որոշվում մարդու անուն ազգանունով, այլ նրա վարքով, և դրա համար պետք չէ հասնել Թուրքիայի խորհրդարան այդ անուն ազգանուններով մեր մոտ խորհրդարանում և բարցրաստիճան պաշտոններում (նույնիսկ շատ բարձր) կան մարդիկ որոնք իրենց վարքով ոչնչով չեն տարբերվում երիտթուրքերի նշանավոր պարագլուխներից:

  4. Տիգրան says:

    բա թուրքը մա՞րդ ա»: Կամ` բա ՀՀԿ-ականները (առաջ` ՀՀՇ-ականները) մա՞րդ են:
    Թող դրանք ինձ հետ առնչություն չունենան, ինչ ուզում ա թող լինեն: Բայց հենց սկսում են наезжать անել՝ էլ ի՞նչ մարդ: Ըտեղից ա սկսվում ամեն մի ատելություն:

  5. Ruben says:

    ՀՀ նախագահի պաշտոնում Լեւոն Տեր-Պետրոսյան անուն-ազգանունը կրող անձնավորության գործունեության հետեւանքը չ՞է, որ նույնիսկ իրեն վիրահատող որակով մասնագետ-վիրաբույժ ՀՀ- ում չի մնացել:
    Դուք կարող եք կարծել, որ նա «իր հանրագումարի մեջ» պետք է դրական գնահատվի, դա ձեր, ՀՀՇ-ականների, ՀՀՇ-ից ՀՀԿ եւ այլ արհեստական կազմակերպություններ (Հակ եւ այլ) «գաղթածների» իրավունքն է:
    Ցրտի-մթի-սովի համար նա պիտի պատասխան տա՞, թէ՞ հերթական Грузинов(ян)- ն է:
    Предательство, как и закон, обратной силы не имеет. Предательство нельзя прощать хотя бы потому, что сами предатели никогда себе не простят собственного предательства, а значит, будут всегда опасны – и предадут ещё.

  6. Հ.Շ. says:

    Խնդիրը «ցրտի-մթի» հանգամանքը չէ: Բնաւ: Որովհետեւ այդ ուղղութեամբ Լեւոն Տէր-Պէտրոսեանը այպանելը շատ ել իմաստ չունի, քանզի հաւանաբար այդ նոյն թշուառ վիճակն էր տիրելու երկրում, այդ դժնդակ օրերուն, ով որ ալ ըլլար նախագահը:

    Հետեւաբար, այդ «ցրտի-մթի» ակնարկութիւնը մտաւորական դիվերսիայի մարտավարութիւն մըն է վարպետ Խմբագրապետին կողմէ, որպէսզի չյիշվին եւ չնշվին իսկական, էական, խորապէս հիմնաւորված մեղադրանքները, խնդրոյ առարկայ անհատին նկատմամբ:

    Ահա անոնց նվազագոյն ցանկը (ոչ-լրացուցիչ թվարկում)`

    . անսանձ, հապճեպ ու վայրի սեփականաշնորհման ծրագիրներու անմիտ կիրարկում, որու որպէս արդիւնք, հանրային ամենաարտադրիչ հարստութիւնները կեդրոնացան ափ մը անհատների ձեռքերուն եւ գրպաններուն մէջ. այսօրուայ Հայաստանի մեծահարուստները իրենց ինչքերի, ունեցվածքի եւ նաեւ տնտեսական այլազան մենաշնորհների կորիզին եւ հիմքերուն տիրացան՝ ԼՏՊ-ի նախագահութեան ժամանակ եւ շնորհիւ:

    . Արցախի պատերազմի ծուռ, սխալ եւ ապիկար տնօրինում. որու որպէս հետեւանք մինչեւ այսօր մեր երեխաները կը սպանուին ռազմաճակատում, տակաւին քաղաքացիների վրայ կրակ կը տեղայ սահմանամերձ շրջաններում, եւ ամբողջ երկիրը պատանդ բռնված է այլազան արտաքին ուժերի կողմէ.

    . իսկական ու տառացի իմաստով՝ ամբողջատիրութեան նախնական հաստատում Հայաստանի մէջ. Պարոն արքայական մենատէրը, հաւանաբար անձնական ոխերու պատճառով, ուղղակի արգիլեց ամբողջ կուսակցութիւն մը, գրաւեց եւ իւրացուց անոր բոլոր ինչքերը, անդամները նետեց բանտերը – ուր մարդ մեռաւ, չարչարանքի տակ – : Այս դէպքերը նաեւ խորունկ խրամատ բացին Մայր Հայրենիքի եւ Սփիւռքի միջեւ, ի միջի այլոց թափը կոտրելով հայրենադարձութեան, ինչպէս նաեւ համահայկական ուժերի ամբողջական եւ յարատեւ միախմբումին, ի վնաս Մայր Հայրենիքի վերականգնումին, առաջխաղացքին եւ զարգացման:

    . երկրում ընտրական խարդախութեան նախնական նախընթացի հաստատում, պսակված՝ անկէ ընդվզած ժողովուրդին դէմ պետական բռնութեան եւ բրտութեան կիրարկումով. եւ դեռ այդ ամէնէն յետոյ, տարիներ ետք Պարոնը վերադարձաւ, եւ… ընտրական խարդախութեան նիւթով անմեղ քաղաքացիները մղեց դէպի անդունդ, դէպի մահ, մինչ ինք հանգիստ իր տան մէջ սիկառեթները կը ծխէր, իր նուրբ fume-cigaretteով…

    . դեռ տակաւին մի քանի ամիս առաջ, Հարիւրամեակի առիթով՝ ապազգային զզվելի յայտարարութեան մը հրատարակում, որ համազօր էր հեգնանքով թքելու աշխարհի տարածքին Հայութեան մասսայական մեծամասնութեան կամքին, էական ձգտումներուն եւ ամենահիմնական զգացումներուն վրայ. (որու պատճառով, ի դէպ, շատերու աչքերը վերջապէս բացվեցան, յատկապէս «Լոս»ում, եւ այնտեղ ան մեծաթիւ երկրպագուներ կորսնցուց, ի շահ այժմու վարչակարգին)

    . իսկ նոյնիսկ անոնց համար որոնք այժմու վարչակարգը աղետ կը նկատեն (իմ պարագաս չէ, անշուշտ), Պարոն առաջին նախագահն է, ինք, որ Արցախցիները բերաւ ու տեղաւորեց Երեւան, անոնց առջեւ ճամբան լայն բանալով դէպի իշխանութեան գագաթը: Կարծելով որ պիտի կարենայ չարաչար շահագործել զանոնք… Մեծն քաղաքական հանճարը… (Կը յիշէ՞ք, սկիզբը, ինչպէս վերէն կը նայէր Քոչարյանին… Մարդոց առջեւ վրան կը խնդար, կը ծաղրէր… Ֆրանսական առակը կ’ըսէ՝ «վերջին ծիծաղողը, լաւ է ծիծաղելու…)

    Այս ամէնը նկատի ունենալով, թոյլ տվէք որ կարգ մը հայեր շատ ել չյուզվին այս անհատի աղիքներուն վիճակով:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031