Լրահոս
Օրվա լրահոսը

Անտոն Ծայրագույն Վարդապետ Թոթոնջյանն ազատ է արձակվել. Sputnik

Հունվար 27,2016 22:55

Sputnik. «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամը վստահեցնում է, որ մի շարք լրատվամիջոցներ որոշակի անճշտություններ են հրապարակել ռադիոկայանի վերաբերյալ: Խոսքը վերաբերում է Երևանի Նորք-Մարաշ համայնքում զինված հանցախմբի կալանավորված անդամների գործին։ Քրեական գործի առնչությամբ որպես մեղադրյալ էին ներգրավվել և կալանավորվել նաև «Ռադիո Մարիամ»-ի հիմնադիրներից մեկը, ով նաև ՌՄ հաղորդումների գլխավոր խմբագիրն է`Հայր Անտոն Ծայրագույն Վարդապետ Թոթոնջյանը, ինչպես նաև` ՌՄ-ի աշխատակցուհի և ծրագրերի համակարգող Լիլիթ Թորոսյանը: Արթուր Վարդանյանը մինչ այդ մի քանի հանդիպումներ է ունեցել ռադիոյի աշխատակիցների հետ և մի քանի հարցազրույց հեռարձակել, ինչպես նշում են ռադիոկայանից՝ հայրենասիրական թեմաներով:

««Ռադիո Մարիամը», որպես իրավաբանական անձ, ոչ մի առնչություն չունի վերոհիշյալ քրեական գործի շրջանակում որպես մեղադրյալներ ներգրավված և /կամ կալանավորված անհատների հետ և կազմակերպության գործունեությանը խանգարող միակ հանգամանքը թերևս գույքի ու փաստաթղթերի ժամանակավոր բացակայությունն է` տարվող նախաքննության կապակցությամբ»,-նշված է ռադիոկայանի տարածած հաղորդագրության մեջ:

«Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամը 2015 թվականի դեկտեմբերի 15-ից վերսկսել է իր բնականոն աշխատանքային օրակարգը, սակայն առայժմ մեծամասամբ հաղորդումների կրկնություններով: Այս մասին տեղեկացնում են հիմնադրամից: Այս պահին 2015 թվականի նոյեմբերի 25-ին Նորքում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցախմբի գործով կալանավորված 30-ամյա Լիլիթ Թորոսյանը և Հայր Անտոն Ծայրագույն Վարդապետ Թոթոնջյանն ազատ են արձակվել, որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Sputnik»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031