Լրահոս
Օրվա լրահոսը

Հողօգտագործողներին մատչելի պարարտանյութերի տրամադրման համար կսուբսիդավորվեն 2 ընկերություն

Հունվար 28,2016 21:20

Վաղը կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 4 հավելվածում, ինչպես նաեւ կրկին լրացում կատարել «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ:

Կառավարության հավանությանը ներկայացված որոշման նախագծում նշված է, որ

ՀՀ  2016 թվականի պետ բյուջեով Հայաստանի հողօգտագործողներին 2016 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 1,7 միլիարդ դրամ՝ որպես սուբսիդիա:

Այս սուբսիդիան, հետեւաբար նաեւ նշված գումարը տրամադրվելու է «Բերրի­ու­թյուն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում», եւ 157 միլիոն դրամ՝ «Հրաշք այգի» ՍՊԸ-ներին, որպեսզի իրականացնեն նշված պարարտանյութերի մատակարարումը:

Ըստ կառավարության նախագծի, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարից 200 միլիոն դրամն, առանց մրցույթի անցկացման, որպես դրամաշնորհ, տրամադրվելու է «Բերրի­ություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորմանը», 7,2 միլիոն  դրամը՝ «Հրաշք այգիին»՝ Հայաստան ներմուծված ազոտական, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերի բեռնման եւ համայնք­ներ բեռնափոխադրման աշխատանք­ները կազմակերպելու նպատակով:

Ծրագրի իրա­կա­նացման համար, ինչպես նշված է նախագծում, «Բերրի­ություն» ՍՊԸ-ին պետական բյուջեից այս տարվա առաջին եռամսյակում կտրա­մադրվի  3,8 միլիարդ դրամի, «Հրաշք այգիին»՝ 162, միլիոն դրամի չափով բյուջետային վարկ՝ մինչեւ այս տարվա դեկտեմբերի 20-ը, առանց գրավի, տարեկան 0,001 տոկոս տոկոսա­դրույքով։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031