Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակի օրվան նվիրված միջոցառում Թբիլիսիում

Հունվար 29,2016 19:15

Հունվարի 27-ին Թբիլիսիում կազմակերպվել էին միջոցառումներ` նվիրված Հայոց բանակի 24-րդ տարեդարձին:

Դեսպանության անձնակազմը` դեսպան Յուրի Վարդանյանի գլխավորությամբ Վիրահայոց թեմի պաշտոնեության, հոգևոր դասի և թբիլիսահայ ներկայացուցիչների մասնակցությամբ, հարգանքի տուրք մատուցեց և ծաղիկներ զետեղեց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում ամփոփված հայազգի գեներալներ Միխայիլ Լորիս-Մելիքովի, Իվան Լազարևի, Բորիս Շելկովնիկովի, Արզաս Տեր-Ղուկասովի շիրիմներին:

5530_hq

Նույն օրը Թբիլիսիի «Սամի Սաուկունե» հանդիսասրահում կազմակերպվել էր ՀՀ ԶՈՒ կազմավորման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն, որին ներկա էին մոտ 150 հրավիրյալ, այդ թվում` Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալներ Դավիթ Էբրալիձեն և Աննա Դոլիձեն, ԶՈՒ Գլխավոր Շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, ԳՇ պետի 1-ին տեղակալ, գնդապետ Օմար Բեգոիձեն, ՊՆ և ԶՈՒ ԳՇ կարևորագույն վարչությունների և ծառայությունների պետեր, Վրաստանում հավատարմագրված տարբեր երկրների դիվանագետներ և ռազմադիվանագիտական կորպուսը, վրաց ռազմական փորձագետների և ԶԼՄ-ների, համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Միջոցառման մեկնարկին ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանն իր ողջույնի խոսքում ներկայացրեց օրվա խորհուրդը՝ ՀՀ զինված ուժերի կազմավորմանը և հայ-վրացական դարավոր զինակցությանը:

Ելույթ ունեցավ նաև Վրաստանի ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, ով կարևորեց երկկողմ ռազմական համագործակցության զարգացումը և իր ջերմ շնորհավորանքները հայտնեց ՀՀ ԶՈՒ տարեդարձի կապակցությամբ: Առանձնահատուկ նշվեց, որ անգամ հեռավոր Աֆղանստանում հայ և վրաց զինծառայողները համատեղ ծառայություն են իրականացնում միջազգային խաղաղապահ առաքելությունների շրջանակներում և դրսևորում փոխգործակցության օրինակներ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031