Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառերի հիշողություն». ամերիկացի լուսանկարչի աշխատանքները՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում(ֆոտոշարք)

Հունվար 29,2016 20:11

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի մեկամյակի առթիվ վաղը  կբացվի ամերիկացի լուսանկարիչ Քեթրին Քուքի «Ծառերի հիշողություն» լուսանկարչական ցուցադրությունը: Այս մասին այսօր թանգարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը:

cucahandes FILE6502 FILE6505

«Քեթրին Քուքը յոթ տարի ապրել է Թուրքիայում, ապա եղել Սիրիայում, Լիբանանում, Իսրայելում, Ֆրանսիայում, ինչպես նաեւ՝ Հայաստանում, շփվել Հայոց ցեղասպանությունը վերապրածների հետ ու լուսանկարել նրանց»,-նշեց տնօրենը:

Քեթրին Քուքը եղել է նաեւ Թուրքիայի Աղաչլը գյուղում, որտեղ  քուրդ բնակիչները վերականգնել են հայերի մետաքսագործական ավանդույթները: Ցուցադրությունը ներառում է նաեւ այդ բնակավայրի լուսանկարները: «Ծառերի հիշողություն» լուսանկարչական ցուցադրությունը կգործի մինչև ապրիլի 29-ը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031