Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Նորություն չէ, որ պաշտոնյան Գեւորգ Սաֆարյանին քաղբանտարկյալ չի համարում». Արմեն Մարտիրոսյանը՝ Արդարադատության նախարարի դիտարկման մասին

Հունվար 29,2016 21:15

«Արդարադատության նախարարը, ինչպես եւ մյուս պաշտոնատար անձինք, կարող են նման պնդումներ անել, բայց Գեւորգի պարագայում ամեն ինչ ակնհայտ է»,-այսօր Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց «Նոր Հայաստան»-ի քաղաքական խորհրդի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` արձագանքելով Արփինե Հովհաննիսյանի՝ այսօր հնչեցրած դիտարկմանը, թե «Նոր Հայաստան»-ի անդամ Գեւորգ Սաֆարյանը քաղբանտարկյալ չէ եւ նրա հանդեպ բռնաճնշումներ չեն եղել:

«Նորություն չէ, որ Հայաստանում իշխանության ներկայացուցիչները չեն ընդունում քաղբանտարկյալների առկայությունը: Բայց ցավոք սրտի, մենք ունենք մոտ 20 քաղբանտարկյալներ, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը»,-նշեց Արմեն Մարտիրոսյանը: Նրա համոզմամբ՝ նշյալ մարդիկ անազատության մեջ են բացառապես քաղաքական հայացքների պատճառով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031