Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմ պատրաստվում միջամտել քո բիզնեսներին. Սերժ Սարգսյանը՝ Գագիկ Ծառուկյանին. «Ժողովուրդ» 

Հունվար 30,2016 11:19

Հայաստանյան քաղաքական անցուդարձին վերաբերող սույն զեկուցագիրը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան: «Վիկիլիքսի» կողմից բացահայտված այս փաստաթղթում ներկայացված են ամերիկացի դիվանագետի եւ այնժամ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Սերժ Սարգսյանի հանդիպման մանրամասները:

Զրույցը տեղի է ունեցել 2007թ. հուլիսի 18-ին, որի ընթացքում  քննարկվել է մայիսի վերջին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը: Հարկ է նկատել, որ Սերժ Սարգսյանը բավականին ուշագրավ հայտարարություններ է արել, որոնք վերաբերել են Ռոբերտ Քոչարյանի գործունեությանն ու Գագիկ Ծառուկյանի` այսօր արդեն նախկին ԲՀԿ-ին…

….Ամերիկացիների հետ զրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը չի շրջանցել նաեւ ԲՀԿ-ի թեման: Նա խոստովանել է, որ Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանի հրահրմամբ է ԲՀԿ-ն ձեռնարկել` իբրեւ ՀՀԿ-ի մրցակից: Փերինան, սակայն, շեշտում է, որ Սերժ Սարգսյանը չի խոսել Քոչարյանի շարժառիթների մասին:

Ամերիկացին ենթադրում է, որ այդ կերպ Քոչարյանը ցանկացել է ունենալ սեփական քաղաքական ուժը: Սերժ Սարգսյանը նկատել է, որ Ծառուկյանը անկեղծորեն զարմացած ու հիասթափված է եղել 2007թ. ընտրություններում իր կուսակցության ստացած ձայների քանակից:

Սերժ Սարգսյանի համոզմամբ` Ծառուկյանն իրեն շրջապատել է քծնող մարդկանցով, որոնք նրան համոզել են, թե իբր ինքն անչափելիորեն սիրված է Հայաստանում, եւ նրան հնարավոր չէ կանգնեցնել: Սարգսյանն անկեղծացել է, որ ընտրություններից հետո իր մոտ է հրավիրել Ծառուկյանին ու նրան ասել. «Մի հուսահատվիր, ամեն ինչ լավ կլինի: Դու լավ դիրքերում ես: Դու ունես այստեղ հաջող բիզնեսներ, եւ ես չեմ պատրաստվում որեւէ կերպ միջամտել դրանց»:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031