Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «Երբ կա մեծամասնություն, կոալիցիայի ձեւավորումը դառնում է արհեստական»

Հունվար 30,2016 17:35

«Ես երբեւէ կողմնակից չեմ եղել արհեստական կոալիցիաների ստեղծմանը»,- հունվարի 30-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Սակայն, նա դժվարանում է ասել, թե ինչի համար է պետք կոալիցիոն ձեւաչափը Հանրապետական կուսակցությանը, քանի որ իրենք Ազգային ժողովում կարծես թե ունեն անհրաժեշտ քվեները. «Երբ որ սկսվում ես կիսվել պատասխանատվությամբ, բայց դու ունես ամբողջական ռեսուրս, ես կանվանեի դա պատասխանատվության լղոզում: Դաշնակցականների համար միգուցե դա հնարավորություն է կյանքի կոչելու իրենց տարբեր նախընտրական ծրագրերում խոստումները, իրենց տեսլականները, դրա հետ միասին, փորձ ձեռք բերել պետական կառավարման մեջ, ինչ-որ ոլորտների կառավարումը ստանձնեն: Բայց դրա հետ միասին, եթե ինքը նորից դառնալու է շատ արհեստական ինչ-որ կոալիցիոն համաձայնագիր, ապա այս պարագայում էլի կնպաստենք շատ վատ քաղաքական մշակույթի ձեւավորմանը»:

Թեւան Պողոսյանը հիշեցրեց, որ 2017 թվականից Հայաստանը անցնում է խորհրդարանական կառավարության, եւ այդ պատճառով պետք է պատկերացնենք, որ կոալիցիան պետք է հիմնված լինի իրական պատասխանատվության, քաշերի վրա. «Երբ կա մեծամասնություն, կոալիցիայի ձեւավորումը դառնում է արհեստական: Բայց սա կուսակցությունների գործն է, ինչ անեն, անեն, կյանքը ցույց կտա: Մեկ կողմից չեմ կարողանում հասկանալ ինչներին է պետք, բացի պատասխանատվության լղոզումից, մյուս կողմից կարող եմ գիտակցել, եթե վերցնենք կլասիկ քաղաքական դաշտի ձեւավորման մեջ, ապա երեւի փոքրիկ կուսակցությունը փորձում է իր տեսլականները կյանքի կոչել: Այսօրվա դրությամբ իրենք ասում են՝ սահմանադրական բարեփոխումները եղել են մեր նախընտրական ծրագրի խնդիրը, մենք հասել ենք դրան: Միգուցե ապագայում իրենց ընտրողներին ասելու են, որ մենք մի կուսակցություն ենք, որ մեր խոստումները կյանքի կոչել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031