Լրահոս
Օրվա լրահոսը

4-րդ շաբաթն անընդմեջ շաբաթ և կիրակի օրերին քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում սահմանվել է հերթապահություն

Փետրվար 01,2016 13:43

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ համայնքային ենթակայության բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում սույն թվականի հունվարի 30-ին և 31-ին, շաբաթ և կիրակի օրերին դարձյալ սահմանվել է հերթապահություն։ Նախորդ շաբաթվա համեմատ քաղաքացիների այցելությունների թիվը նվազել է: Այդ օրերին բժիշկների օգնությանն է դիմել 226 քաղաքացի, որոնցից 47-ը տառապել է սուր շնչառական հիվանդությամբ, իսկ 6-ը՝ թոքաբորբով: Չնայած սուր շնչառական հիվանդությունների ախտորոշման թվի անկմանը՝ բուժհաստատությունների տնօրեններին և բժիշկներին հանձնարարվել է արագ արձագանքել ցանկացած քաղաքացու խնդրին, իրականացնել պատշաճ, բարեխիղճ սպասարկում:

 

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29