Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետականները հակադարձում են Արմեն Ռուստամյանին. «Հրապարակ»

Փետրվար 02,2016 10:18

ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը խորհրդարանում հայտարարեց, որ իշխանությունը հեղինակազրկված է, բայց իրենք գնում են նրա հետ համագործակցության միջոցով ինչ-որ բան փոխելու, քանի որ այլ դաշտ չկա, որտեղ հնարավոր է աշխատել:

ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանն էլ կարծում է, որ ընդդիմադիր գործընկերները պետք է կոռեկտ արտահայտվեն, հատկապես Արմեն Ռուստամյանից ՀՀԿ-ականը նման հայտարարություն չէր սպասում. «Որովհետեւ բոլորս գիտենք, թե այսօր ով ինչ տեղ է զբաղեցնում, ով ինչքան ձայներ ունի։ Բոլորս տեղյակ ենք, թե որ կուսակցությունն ինչ հեղինակություն ունի։ Պարոն Ռուստամյանից նման ձեւակերպում չէի սպասում, երեւի նա կամ հուզված է եղել, կամ բարկացած»։

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ չխնայեց «հին ընկերներին». «Եթե պարոն Ռուստամյանը նման բան է ասել, երեւի նկատի է ունեցել այն ժամանակահատվածը, երբ որ իրենք մեզ հետ կոալիցիա են կազմել»։ Այսինքն, ՀՀԿ-ն պատրաստվում է կրկի՞ն հեղինակազրկվել եւ կոալիցիոն առաջարկ է արել ՀՅԴ-ին։ «Ոչ, մենք մի քիչ այլ մոտեցում ունենք, եւ մեր գործընկերային փոխհարաբերությունները ՀՅԴ-ի հետ մեկ այլ հարթության մեջ են»։ Ճշտում՝ հիմա ՀՀԿ-ն հեղինակազրկված չէ։ «Չեմ կարծում։ Մանավանդ, որ հեղինակազրկման եւ, առհասարակ, վարկանիշի համար լակմուսի թուղթ են ընտրությունները»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29