Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի նախագահությունը կարող է մոտենալ ավարտին

Փետրվար 02,2016 22:30

Հաագայի Միջազգային քրեական դատարանը սկսում է 2008թ. ռուս-վրացական պատերազմի ընթացքում արձանագրված ռազմական հանցագործությունների հետաքննությունը: 2006թ. նոյեմբերի 23-ին Լոնդոնում մահացած ՌԴ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի մահվան վերաբերյալ բրիտանական հետաքննության վերջնական զեկույցը եզրակացրել է, որ Լիտվինենկոյի մահվան հետեւում կանգնած է ՌԴ իշխանությունը, եւ որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ ամենայնի, հավանություն է տվել Լիտվինենկոյի սպանության իրականացմանը:

Ի՞նչ հետեւանքներ կարող են ունենալ այս գործընթացները Պուտինի հետագա իշխանավարման վրա, արդյոք արեւմուտքը փոխե՞ց խաղի կանոնները Պուտինի նկատմամբ` այլ դաշտ տեղափոխելով նրա պատասխանատվության հարցերը: «Առավոտ»-ն այս հարցն ուղղեց ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, Ժողովրդավարության, անվտանգության, եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանին:

ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, Ժողովրդավարության, անվտանգության, և զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանը

ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, Ժողովրդավարության, անվտանգության, և զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանը

«Ռուս-վրացական պատերազմի հետաքննության մեկնարկը միջազգային դատական ատյաններում դեռ առաջին ծիծեռնակն է: Մոտ ապագայում դրան հետեւելու են նաեւ ռուս-ուկրաինական հակամարտության եւ Ղրիմի բռնակցման հետ կապված բազմաթիվ միջազգային հետաքննություններ: Սա տրամաբանական եւ սպասելի գործընթաց է, նախ եւ առաջ պայմանավորված վերջին տարիների ընթացքում Ռուսաստանի ուժային ապօրինի գործողություններով զուգորդված արտաքին քաղաքականություն վարելու մեթոդներով եւ միջազգային իրավունքի այնպիսի խախտումներով, ինչպիսին է այլ պետության տարածքի բռնակցումը»,  նշեց Մարթա Այվազյանը:

Ինչ վերաբերվում է Լիտվինենկոյի սպանության գործին, ապա մեր զրուցակիցը նկատեց, որ ՌԴ նախագահի հնարավոր մասնակցության մասին բրիտանական հետաքննության եզրակացության հրապարակումը նոր երանգ է մտցնում ՌԴ-Արեւմուտք, իսկ ավելի ճիշտ` Վլադիմիր Պուտին – Արեւմուտք ներկայիս լարված հարաբերությունները. «Այս երանգը ավելի տեսանելի է Իրանի նախագահի եվրոպական այցերի ֆոնի վրա: Սա ոչ միայն բավական զգալի եւ ցավագին հարված է ՌԴ նախագահի կարգավիճակին եւ նրա ինքնասիրությանը, այլ նաեւ կարող է որակավորվել որպես նախազգուշացում, կամ ակնարկ առ այն, որ ժամանակն է վերանայել ՌԴ արտաքին քաղաքականության որոշ եզրեր այլապես բացառված չէ ՌԴ նախագահին միջազգային դատական ատյաններում պատասխանի կոչելը, կամ մի ազդակ, որ հուշում է, որ փոփոխությունների բացակայության դեպքում Վ. Պուտինի նախագահությունը կարող է մոտենալ ավարտին»:

Մարթա Այվազյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Էմմա՜… Էմմա, Էմմա, Էմմա

    [հառաչանք]

    ո՞նց ես, ուրտեղի՞ց ես ճարում այսպիսի ցաւալի զրուցակիցներ…

    «ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ»-ի մը կարծիքը՝ ընդհանրապէս, իսկ Պուտինի մասին՝ յատկապէս, ինչպէ՞ս կարելի է լուրջի առնել, նուազագոյն չափով անգամ

    բառացիօրէն իր գործատէրերի ամենակոպիտ փրոփականտան է տարածում, պարզապէս

    մինչ Պուտինը շարունակում է հեշտօրէն իր կամքը պարտադրել այդ ՆԱՏՕ կոչված ժամանակավրէպ, դատարկ ու անզօր կառոյցին, անհեթեթ դարձած, խղճալի խրտվիլակին

    • Մարատ| says:

      արմյաշկաների սարսափելի երազը, ինչի պատճառով իրենք զանգվածային ինքնասպանության են դիմելու, իսկ որքան շուտ եւ որքան շատ՝ ավելի լավ

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29