Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյան. Մենք եքա մարդիկ ենք, ի՜նչ սպառնալիք. armlur.am

Փետրվար 02,2016 20:30

2015 թվականի սեպտեմբերի 21-ին` անկախության 24-ամյակի օրը, դաժան ծեծի էր ենթարկվել «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանը: Հիշեցնենք, որ ազատամարտիկը միջադեպից րոպեներ առաջ մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների հետ մասնակցում էր Հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ տեղի ունեցող ինքնիշխանության երթին։

Դեպքից հետո նա իրեն այցելած լրագրողներին ասել է, որ ծեծի ենթարկողների մեջ նկատել է Տիգրան անունով երիտասարդի, ում հիշում է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից: Ավելի ուշ մամուլի ասուլիսով էր հանդես եկել և հայտարարել, որ կատարվածը Ռուբեն Հայրապետյանի իմացությամբ և հովանավորությամբ է տեղի ունեցել: Ազատամարտիկը վստահեցնում էր, թե ՀՖՖ նախագահին զայրացրել են իր քաղաքական հայացքները: Միաժամանակ, Ռ. Հայրապետյանն էլ իր հերթին վստահեցնում էր՝ Սմբատ Հակոբյանի ծեծին որևէ կերպ չի առնչվել: Մինչդեռ ազատամարտիկը նույն մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց իր և Հայրապետյանի հեռախոսազրույցը՝ վերջինիս կողմից հնչեցված սպառնալիքներով: Իրականում ունե՞ր արդյոք նա հեռախոսազրույցի վերծանումն, այդպես էլ պարզ չդարձավ:

ArmLur.am-ը դեպքից ամիսներ անց փորձեց հասկանալ՝ ի վերջո ինչ միջադեպ էր տեղի ունեցել Ռուբեն Հայրապետյանի և Սմբատ Հակոբյանի միջև: Մեր այս և մի քանի այլ հարցերի պատասխանեց ՀՖՖ նախագահը:

-Պարո՛ն Հայրապետյան, լրագրողների հետ հանդիպումներից մեկի ժամանակ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը հայտարարեց, որ Դուք իրեն երկխոսության եք հրավիրել, սակայն ինքը հրաժարվել է…

-Ես չեմ կարծում՝ Սմբատը նման բան ասած ըլնի, բայց ես որևէ առնչություն չունեմ էդ դեպքի հետ: Ու էն, ինչ որ էմոցիայի տակ իրար ասել ենք, կարծում եմ՝ դրանք սաղ անցած-գնացած են:

–Ես ճի՞շտ հասկացա՝ միջադեպը էմոցիաների՞ ազդեցության տակ է տեղի ունեցել:

-Կարծում եմ՝ այո: Իմ կողմից, հաստատ, այո, իսկ թե Սմբատի կողմից ոնց՝ չգիտեմ:

-Սմբատ Հակոբյանի ներկայացրած հեռախոսազրույցի վերծանման մեջ սպառնալիքներ են եղել Ձեր կողմից…

-Մենք եքա մարդիկ ենք, ի՜նչ սպառնալիք…

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «armlur.am»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29