Լրահոս
Օրվա լրահոսը

Անուշ Սեդրակյան. «Կարող էինք ունենալ ուկրաինական պատվիրակության գոնե 25 տոկոսի համակրանքը»

Փետրվար 02,2016 23:03

«Եթե ժամանակին հայկական պատվիրակությունը միասնական չքվեարկեր Ղրիմի բռնակցման օգտին, գոնե մեկը դեմ քվեարկեր, միգուցե ԵԽԽՎ-ում ունենայինք ուկրաինական պատվիրակության գոնե 25 տոկոսի համակրանքը: Այդտեղ էլ չէ՞ պետք է նախօրոք դիվանագիտություն անել: Պատվիրակությունը միաձայն չպետք է քվեարկի, նման նախադեպ չկա»,-կարծում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

Մեզ հետ զրույցում տիկին Սեդրակյանը կարծիք հայտնեց, որ հայկական կողմի դիվանագիտությունը միջազգային ատյաններում նկատելի չէ, օրինակ` ինքը կարծում է, եթե հայկական կողմը տեսնում է, որ ՌԴ հետ միջազգային ատյանների հետ հարաբերությունները լարված են, ցանկալի կլինի, որ հայերն իրենց ելույթները ռուսերենով չներկայացնեն. «Թող հայերենով ելույթներ ունենան, որոնք կթարգմանվեն: Պետք է ընտրել ճիշտ մարտավարություն»:

Անդրադառնալով ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացին՝ Անուշ Սեդրակյանն ասաց, որ մենք այդ հարցում գտնվում ենք ոչ այնքան փակուղում, որքան անլուծելի գեոպոլիտիկ խաչմերուկում. «Ժամանակին իշխանությունը պնդում էր, որ ԵՏՄ-ն ապահովում է Հայաստանի համար կայուն զարգացում անվտանգության հեռանկար: Եթե այդ հեռանկարն ապահովված լիներ, ԵԽԽվ-ում չէինք ունենա հակահայկական այդ զեկույցները: Բայց տեսնում ենք, որ միջազգային մարմնում խնդիր ունեն հենց ռուսները, նրանց են վտարում այնտեղից, նրանք են լքում կոնֆերանս դահլիճները: Միջազգային խաղերում մեր ամենահզոր ստրատեգիական դաշնակիցը ի զորու չէ ՀՀ-ի համար որեւէ օգնություն ցուցաբերել ու մեծ ցանկություն էլ չի արտահայտում:

Ռուսաստանը ներում է բոլոր հետադիմական պետությունների պարտքերը, բայց ՀՀ պարագայում՝ նույնիսկ գազի հարցում զիջումներ չեն լինում: Ես դա համարում եմ գազային շորթում: Մեկ-մեկ փորձում են ասել, թե ՀՀ-ն կարող էր գին ասել, բայց մենք մոռանում ենք, որ ՀՀ մոնոպոլիստը «Գազպրոմն» է: Բոլոր գների բարձրացումները գտնվում են «Գազպրոմի» տիրույթում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29