Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Միրզոյանն ու Անջեյ Կասպշիկը կարևորվել են շփման գծում իրավիճակի կայունության պահպանումը

Փետրվար 03,2016 18:25

Փետրվարի 3-ին Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի  նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի  անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ:

Երկուստեք կարևորվել է շփման գծում իրավիճակի կայունության պահպանումը։

Անդրադարձ է կատարվել նաև ԵԱՀԿ գործող նախագահի  անձնական ներկայացուցչի  գրասենյակի գործունեությանը վերաբերող մի շարք հարցերի և առաջիկա ծրագրերին:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29