Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրության ընկալմամբ ռուսական ռազմաբազան Պերմյակովներ ծնող է». իրավապաշտպան

Փետրվար 04,2016 23:35

Օրեր առաջ Գյումրու քաղաքացիներին անհանգստացրած հարբած ռուս զինծառայողի ու Վալերի Պերմյակովի միջեւ իրավապաշտպան Արթուր Սաքունցը նմանություններ չի փորձում գտնել:

«Խնդիրն այն է,  որ հանրության ընկալման, ենթագիտակցության մեջ ռուսական ռազմաբազան Պերմյակովներ ծնող է: Նման դրսեւորումները հանրային գիտակցության մեջ ամրապնդում են, որ ռազմաբազան իրապես վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքին: Ռուսական բազայում իրավիճակը՝ կարգապահության, պատասխանատվության, ռազմական տեսակետից ուղղակի չի փոխվել: Զինվորական կարգապահությունը խիստ ցածր մակարդակի վրա է, զինվորական ծառայության կազմակերպումը՝ անմխիթար վիճակում: Ավետիսյանների սպանության դեպքից մեկ տարի անց  նման դրսեւորումները նշանակում են, որ ռուսական բազայում  ոչինչ չի փոխվել, բացի մարդկանց որոշակի փոփոխություններից»,- կարծում է իրավապաշտպանը:

Ռուսական ռազմաբազայից պարբերաբար հարբած զինծառայողների դուրս գալը պարոն Սաքունցը պայմանավորում է  նաեւ նրանով, որ  ՀՀ իշխանությունները պատշաճ մոնիտորինգ չեն անցկացնում ռազմաբազայի գործունեության վերաբերյալ:

Մեր հարցին, իսկ արժանահավա՞տ էր գյումրեցիների տուն  գիշերով ներխուժելու փորձ կատարած հարբած ռուս զինծառայողի բացատրությունը, թե շփոթել էր ընկերոջ տունը այդ քաղաքացիների տան հետ, պարոն Սաքունցն ասաց. «Ես չեմ լսել զինծառայողի բացատրությունը, բայց ինձ համար տարօրինակ էր, որ  նրա խոսքը վերարտադրողի դերում հանդես եկավ Շիրակի մարզի դատախազը:  Այսինքն, դատախազը հանդես է գալիս ՀՀ քաղաքացու նկատմամբ հանցագործություն կամ ոտնձգություն կատարած անձի պաշտպանի, փաստաբանի դերում, մինչդեռ երբ պարզաբանմամբ պետք է հանդես գար ռուսական բազայի ղեկավարը, ոչ թե Շիրակի մարզի դատախազը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29