Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանին

Փետրվար 05,2016 18:20

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը փետրվարի 5-ին հանդիպեց  Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:

Գագիկ Բեգլարյանը ողջունելով նորանշանակ դեսպանին՝ շնորհավորեց նրան մեր  երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու առթիվ,  մաղթեց արդյունավետ և արգասաբեր աշխատանք՝ հայ-բելառուսական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու գործում:

Իգոր Նազարուկը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, նշեց, որ ինքը ևս շահագրգիռ է, որպեսզի երկու երկրների միջև առկա սերտ  համագործակցությունն էլ ավելի  ամրապնդվի:

Պաշտոնյաները կարծիքներ փոխանակեցին Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելուց հետո կազմակերպության անդամ երկրների համար ընձեռված հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու վերաբերյալ:

Կողմերը մանրամասն անդրադարձան Հայաստանից Բելառուս և հակառակ ուղղությամբ իրականացվող բեռնափոխադրումների ոլորտում առկա խնդիրներին, դրանց կարգավորման ուղղությամբ կատարվող աշխատանքներին։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29