Լրահոս
Օրվա լրահոսը

Աշուղ Ջիվանու տուն-թանգարանը դռները կբացի ամռանը. (Տեսանյութ)

Փետրվար 05,2016 19:12

Ջիվանու 170-ամյակին նվիրված միջոցառումների նախաձեռնող խումբն այսօր նիստ գումարեց, որի ընթացքում քննարկվեց հոբելյանական միջոցառումների ժամանակացույցը: «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Ջիվանու հայրենի Կարծախ գյուղում ամռանը դռները կբացի աշուղի տուն-թանգարանը. «Աշխատանքներն ընթանում են: Հիմնադրամը Ջիվանու հայրական տունը ձեռք է բերել նրա հարազատներից մեկից: Զուգահեռ զբաղվել ենք թանգարանային աշխատանքով՝ ցուցանմուշների հավաքագրում, Ջիվանու ձեռագրերի եւ ստեղծագործությունների, անձնական եւ կենցաղային իրերի ձեռքբերում»:

FILE6667 FILE6691 FILE6693

Աշոտ Հակոբյանի փոխանցմամբ՝ Ջիվանու տուն-թանգարանն ամբողջական տեսքի բերելու համար մոտ 120.000 դոլար է պահանջվում. «Գումարի մի մասը հավաքվել է,  ջավախքցիները եւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները նվիրատվություններ են կատարել: Բայց, քանի որ դրանք բավարար չեն, առաջիկայում բարեգործական համերգ կկազմակերպենք, ինչպես նաեւ՝ ջավախքցի նկարիչ Վիկտոր Հովհաննիսյանի ցուցահանդեսը»:

Հակոբյանը հավելեց, որ Ջիվանու 170-ամյակին նվիրված միջոցառումների նախաձեռնող խմբի անդամները նամակով դիմելու են ՀՀ  Կառավարությանը՝ ոչ թե խնդրելու պետական միջոցներ, այլ աջակցություն՝ հոբելյանական միջոցառումները համակարգելու:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29