Լրահոս
Օրվա լրահոսը

Պերմյակովի ձեռքերը ձեռնաշղթաների փոխարեն կապել են կոշիկի կապերով ու շալվարի գոտիով. (Ֆոտոշարք)

Փետրվար 05,2016 19:50

Վալերի Պերմյակովի գործով այսօր դատական նիստին նախատեսված 16 վկաներից հարցաքննվեցին ընդամենը 4-ը: Վկաները Գյումրիում տեղակայված 2012 սահմանապահ ջոկատի աշխատակիցներ էին: Վկաներն այսօր ցուցմունք էին տալիս այն մասին, թե ինչպե՞ս են ձերբակալել հայ-թուրքական սահմանը հատելու փորձ արած Վալերի Պերմյակովին: Այս վկաներից ամենակարեւորը Բայանդուրի ուղեկալի հրամանատար Միխայիլ Խաչատրյանի ցուցմունք էր, որն անձամբ է ձերբակալել Պերմյակովին: Նա Վալերի Պերմյակովին ձերբակալելիս հարցրել է, թե դո՞ւ ես կատարել սպանությունը, որին Պերմյակովն արձագանքել է՝ ես ոչինչ էլ չեմ արել:

IMG_2154 IMG_2155 IMG_2158 IMG_2161

Մյուս վկաներն առանձնապես արժեքավոր տեղեկություններ չհայտնեցին այս գործի շուրջ: Միայն նրանցից մեկը՝ Բայանդուրի ուղեկալու որպես կինոլոգ աշխատող Հրայր Մախսուդյանը մի զարմանալի տեղեկություն հայտնեց Պերմյակովին ձերբակալելու պահից: Վերջինս եւս մասնակցել էր Վալերի Պերմյակովի ձերբակալությանը, ասաց, որ ինքը այդ օրը աշխատանքի մեջ չի եղել, բայց տագնապը լսելով, շտապել է գնալ, հատկապես որ հեռախոսը իր գրպանի մեջ միացել էր ու ձայներ էր լսում: 500-600 մետր հեռավորությունը կտրելով՝ Բայանդուրի ուղեկալում տեսել է, որ Պերմյակովը գետնին է, զենքը վրան է պահած: Սպա Խաչատրյանը իրեն հրահանգել է արագ կապել ձեռքերն ու ոտքերը: Ինքն էլ, լինելով քաղաքացիական հագուստով, հանել է սպորտային շալվարի գոտին, ինչպես նաեւ կոշիկների կապերը ու կատարել է հրամանը: Այս փաստը բավական զարմացրեց Ավետիսյանների փաստաբաններին: Լուսինե Սահակյանը հետաքրքրվեց, թե ձեռնաշղթաներ չկայի՞ն: «Ոչ» ասաց վկան, փաստաբանի հարցին՝ բա Խաչատրյանից չհետաքրքրվեցիք ՝ո՞ւր են ձեռնաշղթաները, ինչո՞ւ չկան, վկան ասաց, որ ինքը այդ պահին հրաման է կատարել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29