Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյանի աղմկահարույց ֆիլմում Էրդողանը հայ է

Փետրվար 05,2016 22:44

Փետրվարի 5-ին «Նավավարում»  կայացավ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի «Հիշողություն» վերնագրով աղմկահարույց ֆիլմի «փակ» դիտումը: Հակոբ Հակոբյանի սցենարով եւ ֆինանսավորմամբ՝ ցեղասպանության թեմայով նկարված այս ֆիլմում, որն այդպես էլ չհասցրեց անցյալ տարի մեծ էկրան բարձրանալ Հակոբյանի ձերբակալվելու պատճառով, խաղում են  մի շարք ճանաչված դերասաններ

Aravot.am-ը  սցենարի հեղինակ Հակոբ Հակոբյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է ֆիլմը լեցուն դաժան տեսարաններով (հայ կնոջ կուրծք կտրել, ամեն քայլափոխի սրախողխող արված մարդիկ, մարդկանց ողջ-ողջ թաղում եւ այլն): Նա պատասխանեց, որ ֆիլմի հիմքում իրական փաստերի 15 % է ներկայացված, եւ ֆիլմի նպատակն է աշխարհին ցույց տալ թուրքերի իրական դեմքը:

Քանի որ «Հիշողություն» ֆիլմում մի հերոս կար, որի ազգանունը էրդողան էր, ու որը հայկական ծագում ուներ,  մեր զրուցակցից հարցրինք, թե ի՞նչ նպատակով է նման հերոս ներմուծել:

2 3

«Էրդողան անունը համընկել է Թուրքիայի այսօրվա նախագահ Էրդողանի հետ, թող յուրաքանչյուրը ինքը պատկերացնի, թե ի՞նչ ենք նկատի ունեցել…Դա թողել ենք դիտողին, թող ինքը մտածի՝ ում է վերաբերվում խոսքը»,-ասաց նախկին պատգամավորը:

Նա  հայտնեց, որ փակ դիտումների արդյունքում պատրաստ է լսել կարծիքներ, որոնք պետք կգան իր հետագա ֆիլմերը նկարելիս: Ինչ վերաբերում է «Հիշողություն» ֆիլմին, Հակոբ Հակոբյանը հույս ունի, որ այն մեծ էկրան կբարձրանա ապրիլ ամսին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Հերիք է թուրքերով և քրտերով զբաղուիլ նոյնիսկ հրեաներով զբաղուիլը բոլորովին աւելորդ է,
    մեզ երբեք պիտի չսիրեն,միայն պտի գործածեն անցեալին-ներկայիս- և ապագային;
    զբաղուինք մեր ժողովուրդով եւ իր ցաւերով;

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29