Լրահոս
Օրվա լրահոսը

«18 նախարարից միայն երեքն են կին». ԵԽ գրասենյակի ղեկավարը առաջարկում է կանանց ավելի շատ տեղ տալ

Փետրվար 05,2016 22:50

Եկող տարի Հայաստանի երիտասարդ ընտրողների թիվը կավելանա 70.000 ով: Ըստ վիճակագրական ծառայության, Հայաստանում երիտասարդ ընտրողները՝ 18-24 տարեկան, կազմում են ընտրողների 340 հազարը: Այսօր Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան ասաց, որ ամեն կերպ պետք է փորձեն խրախուսել երիտասարդներին՝ ընտրություններին մասնակցելու առումով: Այսօր պաշտոնապես մեկնարկած «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» ծրագիրն էլ, ըստ նրա նաեւ դրան է ուղղված:

«Այս ծրագրի նպատակն է առաջին հերթին խրախուսել, որպեսզի ընտրություններին շատ ընտրողներ մասնակցեն: Մենք ուշադրություն ենք դարձրել հենց այս բաղադրիչին: Այս տարի 40 հազար նոր ընտրող է լինելու, այսինքն` նրանք, ովքեր առաջին անգամ են ընտրելու, 2017-ին նրանք կլինեն ավելի քան 70 հազար: Ծրագրի նպատակներից է խրախուսել նրանց ակտիվորեն մասնակցել ընտրություններին»,- ասաց Նատալյա Վուտովան:

Նա նկատեց, որ Հայաստանում կանայք ընտրական գործընթացներում քիչ են: Օրինակ կանայք կազմում են ընտրողների 54 տոկոսը: Հայաստանում 18 նախարարից միայն երեքն են կին, Երևանի քաղաքային խորհրդի 65 անդամից միայն 10 է կին, իսկ 10 մարզպետերի մեջ միայն տղամարդիկ են, չկան կանայք:

«Այս ծրագրի երկրորդ նպատակը լինելու է ավելացնել կանանց մասնակցությունն ընտրություններին  և որպես ընտրողներ, և որպես թեկնածուներ»:

ԵԽ գրասենյակի ղեկավարը նկատեց նաեւ, որ արդար ընտրությունների միակ պատասխանատուն իշխանությունը չէ. «Միայն իշխանությունները պատասխանատու չեն, նաև քաղաքացիական հասարակությունը: Դրա համար պետք է իշխանությունները համագործակցեն քաղհասարակության հետ, այդ կազմակերպություններին ընդունեն  գործընկերներ, ոչ թե թշնամիներ: Ծրագրի նպատակն է նպաստել  այդ համագործակցությանը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29