Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհուրդներ հղի կանանց

Փետրվար 06,2016 11:30

Որոշ կանայք կարծում են, որ հղիության ընթացքում պետք է առատորեն ու կուշտ կերակրվել, հատկապես սպիտակուցային սննդով, օրինակ մսով, հակառակ դեպքում կծնվի թուլակազմ երեխա։

Հղի կնոջ կերակրացանկում բացի կենդանական սպիտակուցներ պարունակող սննդից (կաթ, կաթնաշոռ, ձու, պանիր եւ այլն) անհրաժեշտ է, որ ընդգրկվեն շիլաներ, բանջարեղեն, մրգեր եւ թարմ հյութեր։ Պետք է ուշադրություն դարձնել սննդի որակին եւ ոչ թե քանակին։

Հղիության ընթացքում անչափ օգտակար կլինի օգտագործել այնպիսի մթերքներ, որոնք պարունակում են բուսական սպիտակուցներ, լոբազգիներ, ընդեղեն, ցորեն եւ ցորենի թեփ։ Կարելի է ուտել խաշած միս, ձուկ։

Հղիության ընթացքում պետք չէ օգտագործել երշիկեղեն, յուղալի թխվածքներ, շուտ փչացող ճաշատեսակներ։ Հղի կնոջ սնունդը պետք է լինի թարմ պատրաստված։ Սահմանափակեք կծու մթերքների կամ համեմունքների օգտագործումը։

Հղիության ընթացքում չօգտագործեք ոգելից խմիչք (այդ թվում նաեւ գարեջուր)։ Ալկոհոլը անչափ վնաս է պտղի նյարդային համակարգին։ Սուրճի մեջ պարունակվող կոֆեինը կարող է նպաստել արյան ճնշման բարձրացմանը։ Այդ իսկ պատճառով կարելի է խմել օրը մեկ բաժակ ոչ թանձր սուրճ։

hxi8-2

Հղիության ընթացքում կարող են մուգ բծեր հայտնվել ձեր դեմքին, որովայնի միջին մասում, պորտի շրջանում։ Մի անհանգստացեք, ծննդաբերությունից հետո վեց ամսվա ընթացքում, մաշկի մգությունն ինքն իրեն կանհետանա։

Ըստ բժիշկների տաք լոգանքների հաճախակի ընդունումը,  հատկապես  հղիության  վաղ շրջանում, կարող է հղիության վաղաժամ ընդհատման պատճառ հանդիսանալ։

Հղիության եւ կրծքով կերակրելու շրջանում ոչ մի դեպքում մի օգտագործեք սնդիկ պարունակող սպիտակեցնող քսուքներ, դրանք վտանգավոր են ոչ միայն մոր, այլեւ երեխայի առողջությանը։

Հղիության ընթացքում դեղատնից վիտամինային հաբեր գնեք միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո։ ճիշտ սնվելու դեպքում հաճախ դրա անհրաժեշտությունը չի լինում։

Ըստ մասնագետների, եթե մինչեւ վեց ամսական երեխան ստանում է հակաբորբոքային հաբեր, ապա նա յոթ տարեկան հասակում երկու անգամ իր հասակակիցներից հաճախ է հիվանդանում ալերգիկ հիվանդություններով եւ ասթմայով։

Նորածիններին հակաբորբոքային հաբեր, անտիբիոտիկներ նշանակելիս պետք է հանդես բերել մեծագույն զգուշություն եւ միայն այն դեպքում նշանակել, երբ առանց այդ դեղերի հնարավոր չէ օգնել երեխային։

hxi8-3

Երեխաների փորլուծի դեպքում մեկ բաժակ լվացած բրինձը եփել յոթ բաժակ ջրում` մինչեւ պատրաստ լինելը, քամել։ Կերակրել տաք շիլայով յուրաքանչյուր երկու ժամը մեկ։ Կդադարի անգամ ուժեղ լուծը։

Երեխայի դիաթեզի դեպքում տալ սեւ բողկի հյութ` սկսած մեկ կաթիլից։ Չափաբաժինը ամեն օր ավելացնել երկու կաթիլ եւ հասցնել մինչեւ ճաշի գդալի չափ։ Հյութը տալ օրը երեք անգամ` ուտելուց քսան րոպե առաջ։

Լվանալ ձուն, եփել հինգ րոպե, սառեցնել։ Կեղեւից անջատել, թաղանթը, իսկ կեղեւը փայտե հավանգով փոշի դարձնել։ Դիաթեզի դեպքում տալ երեխային մեկ թեյի գդալ ձվի կեղեւի փոշի` 5-6 կաթիլ կիտրոնահյութով։ Բուժման կուրսը 30 օր։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
05.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29