Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական պատվիրակությունը չպետք է թույլ տար, որ այդ երկու բանաձևերը քննարկվեին ԵԽԽՎ օրակարգում. Անդրանիկ Մանուկյան. «Ժողովուրդ» 

Փետրվար 06,2016 10:17
andranik manukyan

«Ուկրաինան այն երկրներից է, որի պատվիրակներից չորսը մասնակցել էին ԵԽԽՎ-ի այս տարվա ձմեռային նստաշրջանին եւ կողմ էին քվեարկել հակահայկական զեկույցներին: Այս փաստի համար Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը սուր քննադատության ենթարկվեց նաեւ մեր կողմից:

Բայց երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մանուկյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակները 12-ն են, որոնցից այդ չարաբաստիկ նիստին մասնակցել են միայն 4-ը: Սակայն առավել ուշագրավը Մանուկյանի հետեւյալ դիտարկումն էր. «Հայկական պատվիրակությունը չպետք է թույլ տար, որ այդ երկու բանաձեւերը քննարկվեին կոմիտեների նիստերում, հետո մեծ օրակարգում: Որ ադրբեջանցիներին մեղադրում են խավիարական դիվանագիտության մեջ, կամ խավիարով առնելու մեջ, դուք էլ փորձեիք ուրիշ միջոցներով շահագրգռել, համոզել, որ հակահայկական հարցերը չմտնեն օրակարգ: Երբ բանը բանից անցնում է, դիվանագետներին մասնակից են դարձնում եւ ողջ մեղքը բարդում են դիվանագետների վրա»:

 

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29