Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ  ՊՆ. Բաքուն  շարունակում է ինչպես բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ առաջնագծում արհեստականորեն պահպանել լարվածությունը

Փետրվար 06,2016 11:42

Չնայած միջազգային հանրության կողմից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում տեղ գտնող նախահարձակ գործողությունների կանխարգելմանն ուղղված մեխանիզմների ներդրման շուրջ տարբեր մակարդակներով արվող առաջարկություններին և դրանց իրականացման ուղղությամբ հայկական կողմի դրսևորած հետևողական ջանքերին, այդուհանդերձ պաշտոնական Բաքուն  շարունակում է ինչպես բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ առաջնագծում արհեստականորեն պահպանել լարվածությունը:

Փետրվարի 5-ի լույս 6-ի գիշերը ադրբեջանական զինուժի առաջապահ  ստորաբաժանումները շփման գծի տարբեր հատվածներում, բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառել են նաև 60 և 82 մմ-ոց ականանետեր /շուրջ 35 արկ/ և TR-107 տիպի հրթիռահրետանային կայանքներ /4 արկ/:

Պաշտպանության բանակի կողմից ձեռնարկված գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:

Առաջնային գծի ողջ երկայնքով հայկական ստորաբաժանումները շարունակում են լիարժեք տիրապետել օպերատիվ իրադրությանը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրները:

ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29