Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանն այլեւս չի  մտնի Կառավարական տուն 3-ի իր աշխատասենյակ

Փետրվար 06,2016 13:58

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այլեւս չի մտնի Կառավարական տուն 3 հասցեում գտնվող իր աշխատասենյակ: Aravot.am-ի հարցին ի պատասխան, ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ երկուշաբթի օրվանից՝ փետրվարի 8-ից,  ԿԳ նախարարությունը տեղափոխվում է Վազգեն Սարգսյան 3 հասցեում կառավարական-վարչական նոր համալիր:

Նույն շենք են տեղափոխվելու նաեւ  Արդարադատության, Արտաքին գործերի, Մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունները:

Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող կառավարական-վարչական նոր համալիրի բացումը կայացել էր անցյալ 2015 թ. դեկտեմբերի 5-ին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29