Լրահոս
Օրվա լրահոսը

Աստծո տնից՝ բանակ. զինվորները երդվեցին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում (ֆոտոշարք, տեսանյութ )

Փետրվար 06,2016 16:30

Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում այսօր տեղի ունեցավ ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային զորամիավորման Անդրանիկ Օզանյանի անվան զորամասի նորակոչիկների երդման արարողությունը:

Զորամասի հոգեւոր սպասավոր Վոլոդյա սարկավագ Նաջարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Թերեւս առաջին անգամ Անդրանիկ Օզանյանի անվան զորամասի զինծառայողների երդման արարողությունը կազմակերպվում է Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում: Դեռեւս Արցախյան պատերազմի տարիներին զորքը հոգեւորականից օրհնություն է ստացել, այնուհետեւ գնացել մարտական գործողություն կատարելու: Ցանկանում ենք, որ մեր նորակոչիկների ծառայությունը սկսվի Աստծո օրհնությամբ եւ Աստծո տնից՝ աղոթքով»:

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

Կարեւորելով զինվոր-հոգեւորական-եկեղեցի կապի ամրապնդումը՝  Վոլոդյա սարկավագը նշեց, որ դրա շնորհիվ եկեղեցու սպասավորները կարողանում են զինվորներին հոգեւոր դաստիարակություն տալ. «Զինվորները սովորում են  ոչ միայն զենքի, այլեւ հոգեւոր զենքերի իմացություն, ինչը նրանց տալիս է ներողամտության եւ հանդուրժողականության կարեւոր գաղափարները: Հոգեւորականներն ամենուր են՝ զինվորի կողքին՝ յուրաքանչյուր հարցում: Հոգեւորականի աշխատանքը բոլոր զինվորների հետ է»:

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

Մեր զրուցակիցն արդեն 4 տարի հոգեւոր ծառայություն է իրականացնում զորամասում: Նրա առաքելությունը ներառում է զինվորների հետ անհատական աշխատանք՝ միջոցառումներ, դասախոսություններ, Մկրտություն, ուխտագնացություններ:

 

Հավելենք, որ երդման արարողության ավարտին Սուրբ Երրորդություն եկեղեցում կատարվեց զինվորների օրհնության կարգ:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարները՝ Aravot.am-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29