Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյան. «Քաղաքական գործիչի պահվածքը եւ ՄԻՊ-ի գործունեությունը շատ տարբեր բաներ են» 

Փետրվար 06,2016 17:11

«Կդժվարանամ որոշակի տեսակետ արտահայտել»,- փետրվարի 6-ին  լրագրողների հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով մարդու իրավունքի պաշտպանի թեկնածու Արման Թաթոյանին, ասաց ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Նա նշեց, որ խմբակցության նիստին ներկա է եղել, երբ Արման Թաթոյանը ներկայացրել է իր պաշտոնավարման մասին տվյալներ. «Ես ինքս չեմ մասնակցել այդ քննարկումներին: Քննարկումներն իսկապես լուրջ էին, որովհետեւ մի շարք պատգամավորներ բավականին ուշ եկան մեր Հաշվեքննիչ պալատի անդրանիկ նիստին, ես չեմ մասնակցել, եւ կդժվարանամ Ձեր հարցին պատասխանել»:

Նա դժվարացավ պատասխանել հարցին, թե մյուս թեկնածուները՝ Մակար Եղիազարյանը եւ Զարուհի Փոստանջյանը որքանո՞վ են համապատասխանում այդ պաշտոնին, քանի որ քաղաքական գործիչի պահվածքը եւ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը շատ տարբեր բաներ են. «Այդ հարցերի մասին հստակ կարելի է ասել, երբ  որ հարցը քննարկվի, եւ այդ հարցի քննարկման ժամանակ կտրվեն հարցեր, պատասխաններ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29