Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի նետաձիգները նույնպես պայքարելու են օլիմպիական ուղեգրերի համար (ֆոտոշարք)

Փետրվար 06,2016 18:13

Շենգավիթի համալիր մարզադպրոցում ընթանում է Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի ձմեռային առաջնությունը, որի մասնակիցները մրցում են 18+18 վարժությունում: Առաջնությունը մեկնարկել է փետրվարի 4-ին եւ եզրագիծը կհատի փետրվարի 7-ին:

OLYMPUS DIGITAL CAMERA

net2

Մասնակցում են հիմնականում Երեւանի եւ Արմավիրի մարզի 60 նետաձիգներ: Ինչպես Aravot.am-ին ասաց ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Պետրոս Ամիրյանը, այս մրցաշարի ավարտից հետո՝ փետրվարի 10-ին կտրվի Հայաստանի ձմեռային առաջնության մեկնարկը:net3

Խոսելով մրցաշրջան 2016-ում Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի ծրագրերի մասին՝ Պետրոս Ամիրյանն ասաց. «Մարտ ամսին անցկացնելու ենք ֆեդերացիայի եւ հանրապետության առաջնությունները, որտեղ արդեն նետաձիգները կմրցեն օլիմպիական 70+70 մրցաձեւում: Դրանց արդյունքներով լավագույնները կմեկնեն Բուլղարիա՝ հանդես գալու Եվրոպայի «Grand Prix»-ին, որին կհաջորդի Բիրմինգհեմում (Անգլիա) Եվրոպայի առաջնությունը, որը միակն օլիմպիական վարկանիշային մրցաշարն է: Իսկ աշնանը այստեղ՝ Հայաստանում, կազմակերպելու ենք «Հայկի նետեր» ավանդական միջազգային մրցաշարը, որին մասնակցող երկրների ու նետաձիգների քանակը տարեցտարի ավելանում է»:

Հարցին, թե օլիմպիական ուղեգրերի հույս ունենա՞նք, ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը պատասխանեց. «Լավ նետաձիգներ ունենք, որոնք հիմա էլ պատրաստ են ու հույսեր կան: Մասնակցելու ենք օլիմպիական 70+70 վարժությունում, որտեղ անհրաժեշտ է մտնել առաջին ութնյակ: Ուղեգրի շանսեր ունենք նաեւ թիմային պայքարում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29