Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Բաբայան. «Կազմակերպության նախագահը նույն անձն է, որն ի պաշտպանություն իրեն տարածում է կեղծ տեղեկություններ»

Փետրվար 07,2016 11:51

Հաշվի առնելով իմ գործունեության շուրջ վերջին օրերին տարածվող կեղծ լուրերը, նկատի առնելով որոշ անբարեխիղճ անձանց կողմից լրատվամիջոցներին մոլորեցնելու փորձերը, դրանց զոհ դառնալու որոշ դեպքերը (օրինակ՝ Aravot.am) ստիպված եմ որոշ պարզաբանումներ տալ։

Այսպես, Xnews.am լրատվական կայքի ներկայացուցիչների հավատարմագրումը մերժվել է՝ հիմք ընդունելով ՀՀ ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգի համապատասխան դրույթը, ըստ որի՝ հավատարմագրման համար լրատվամիջոցը պետք է ներկայացնի իրավաբանական անձի տվյալները։ Նշված լրատվամիջոցի դիմումը ստորագրված է եղել անհատ ձեռներեցի անվամբ, ինչը նշանակում է, որ լրատվական կայքի պատկանելիության հարցը փաստվել է դիմողի կողմից։ Նշված հանգամանքը դուրս է ձևական սխալի (թերություն) շրջանակից, ուստի չէր կարող շտկման համար տեղեկացման կամ ժամանակ տրամադրելու հիմք հանդիսանար։

Այսինքն, խելամտության կանխավարկածը հուշում է, որ բանականության սահմաններից դուրս է, որ դիմողը կկեղծեր կայքի պատկանելիության փաստը և որևէ իրավաբանական անձի անունով կամ կնիքով կեղծ դիմում կներկայացներ։ Դիմողն իր հրապարակումներում դժգոհություն է հայտնում, որ, փաստորեն, իրեն կեղծելու հնարավորություն չի տրվել։

Զուգահեռ այս ամենին «Լրագրողների միավորում» հասարակական կազմակերպության անվամբ տարածվել է նույնաբովանդակ, փաստերը խեղաթյուրող տեքստ։ Հարկ եմ համարում տեղեկացնել, որ նշված կազմակերպության նախագահը նույն անձն է, որն ի պաշտպանություն իրեն տարածում է կեղծ տեղեկություններ։

Սույն անձը (դիմող) նաև տարածում է զրպարտչական լուրեր, թե իբր ես հավատարմագրել եմ ոչ իրավաբանական անձ հանդիսացող լրատվամիջոցներ, ինչն ակնհայտ սուտ է։ Խոստացել է թվարկել այդպիսի լրատվամիջոցների անուններ. մինչ օրս սպասում եմ։

Իր կողմից նաև դիմում է ներկայացվել ՀՀ ԱԺ նախագահին, որի պատասխանն օրենքով նախատեսված ժամկետներում (1 ամիս) կուղարկվի։

Հավատարմագրումը մերժելու որոշումները բացի այն, որ էլ. ստորագրությամբ տրամադրվել են դիմողին, նաև փոստով ուղարկվել է դրանց թղթային տարբերակները։

Կարծում եմ, որ այսուհետ հարգված կամ գոնե լսված լրատվամիջոցներն ավելի ուշադիր կլինեն, և նույն անձին պատկանող տարբեր միավորումների անունից տարածվող անհեթեթ տեղեկությունները նախ կստուգեն, քանի որ շահերի բախումն ակնհայտ է։

Արսեն ԲԱԲԱՅԱՆ

Ազգային ժողովի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Բյուրոկրատի՝ դեմագոգիայով համեմված տիպիկ պատասխան.
    1. == Նշված լրատվամիջոցի դիմումը ստորագրված է եղել անհատ ձեռներեցի անվամբ, ինչը նշանակում է, որ լրատվական կայքի պատկանելիության հարցը փաստվել է դիմողի կողմից։ ==
    *Իսկ դուք բարի լինեիք օրենքով սահմանված ժամկետում տեղեկացնել, որ հավատարմագրման համար իրավաբանական անձի կարգավիճակ է անհրաժեշտ, և դիմողը միգուցե այդ նպատակի համար վերակազմակերպվեր. ինչո՞ւ եք անմեղության կանխավարկածը խախտում:

    2.==Այսինքն, խելամտության կանխավարկածը հուշում է, որ բանականության սահմաններից դուրս է, որ դիմողը կկեղծեր կայքի պատկանելիության փաստը և որևէ իրավաբանական անձի անունով կամ կնիքով կեղծ դիմում կներկայացներ։==
    *Այս չինովնիկը ակնհայտորեն չգիտի, կամ իրեն չիմացողի տեղ է դնում, որ անհատ ձեռնարկատերըն իրավունք ունի լինել նաև իևավաբանական անձ, եթե դա անհրաժեշտ է իրեն որևէ գործունեություն ծավալելու համար:
    Դատելով տվյալ չինովնիկի և իր պետի կատարած և չկատարած գործողությունների ընթացքից և բնույթից, հակված եմ կարծել, որ նրանք պատրվակ բերելով օրենքի պահանջը փորձել են ազատվել իրենց համար անցանկալի լրատվամիջոցից:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29