Լրահոս
Օրվա լրահոսը

Զվարճալի բարեկենդան Գյումրիում՝ Սամվել Բալասանյանի ու չեմպիոնների դիմակներով  (Ֆոտոշարք)

Փետրվար 07,2016 22:52

Այսօր Գյումրիում նշել են Բուն բարեկենդանի տոնը ու «Գյումրու ձմեռ» տոնակատարությունը, որին քաղաքի բազմաթիվ երիտասարդներից ու իշխանավորներից բացի մասնակցել են նաեւ արտասահմանցի կամավորներ: Վերջիններս բարեկենդանը դարձրել են զվարճալի ու ինքնատիպ՝ ներկայանալով գյումրեցի  չեմպիոններ Արթուր Ալեքսանյանի, Արսեն Ջուլֆալակյանի  ու քաղաքապետ Սամվել Բալասանյանի  դիմակներով: Բուն բարեկենդանը, որը սովորաբար նշում են Մեծ պահքի քառասնօրյա շրջանին նախորդող կիրակի օրը, Գյումրիում սկսվել է առավոտյան «Սուրբ  Յոթ Վերք եկեղեցում» պատարագի մատուցմամբ, որից հետո  երիտասարդները բարեկենդանին բնորոշ ծիսական տիկնիկներով ու դիմակներով շարժվել են «Մայր Հայաստան հուշահամալիր» -ի տարածք՝ «Գյումրու ձմեռ»  տոնակատարությանը մասնակցելու:скачанные файлы (12) скачанные файлы (13) скачанные файлы (14) скачанные файлы (15)скачанные файлы (18) скачанные файлы (19) скачанные файлы (20) скачанные файлы (21)

Այստեղ ավանդական կերակրատեսակների՝ օրինակ՝ Գյումրվա քյալլայի, գաթայի հյուրասիրությունից, երգ-երաժշտություն հնչեցնելուց բացի, գյումրեցի մարզիկները իրենց ուժերն են չափել տարբեր  սպորտաձեւերում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29