Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին փոխոստիկանապետի դստերը ոստիկանները համոզում էին, որ իրեն կոռեկտ պահի, սակայն դա օգուտ չտվեց. shamshyan.com

Փետրվար 08,2016 12:27

Այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Նոյ թաղամասի 132/133 հասցեի բնակչուհի, 38-ամյա Լիա Հովհաննեսի Հունանյանը Կասյան փողոցում իր վարած Nissan մակնիշի 91 AՏ 009 համարանիշի ավտոմեքենայով բախվել է էստակադային և գլխիվայր շրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երբ բժիշկները փորձում էին օգնություն ցուցաբերել Լ. Հունանյանին, վերջինս պահում էր իրեն սանձարձակ՝ հայհոյանքներ տալով թե բժիշկների, թե փրկարարների, թե ոստիկանների ու թե քաղաքացիների հասցեին:

Մոտ 30 րոպե նա չէր ենթարկվում իրեն օգնության ձեռք մեկնողներին ու անընդհատ ասում էր, թե՝ իմ ավտոս խի՞ պիտի սենց լինի, էս ո՞վա էս օրը քցել:

Տեսնելով, որ չեն կարողանում կարգի հրավիրել վարորդուհուն, ահազանգով ժամանեցին ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ովքեր 10 րոպեից ավելի համոզում էին, որպեսզի նա իրեն կոռեկտ պահի, սակայն դա օգուտ չտվեց, ու երբ ոստիկանները փորձեցին մոտենալ նրան, նա հայտնի Վարդգես Գասպարի նման պառկեց գետնին ու սկսեց հայհոյանքներ ու սպառնալիքներ տալ:

Ստիպված, Արաբկիրի ոստիկանները նրան գետնից վերցրեցին ու տեղափոխեցին ոստիկանության Արաբկիրի բաժին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լ. Հունանյանը ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի աղջիկն է:

Լ. Հունանյանը հրաժարվել է բժշկական փորձաքննությունից, որպեսզի պարզվեր իր սթափության աստիճանը, ինչի համար էլ համարվում է, որ նա եղել է ոչ սթափ և ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 200 հազար դրամի չափով:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29