Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքում մեծ շուքով նշվել է «Բուն Բարեկենդանի» տոնը

Փետրվար 08,2016 17:35

Մայրաքաղաքի վարչական շրջաններում սկսած փետրվարի 4-ից անցկացվել են «Բուն Բարեկենդանի» տոնին նվիրված բազմաթիվ միջոցառումներ: Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ միջոցառումների շարք է կազմակերպվել նաև փետրվարի 7-ին: Գլխավոր միջոցառման մեկնարկը տրվել է առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու բակից և երթով շարունակվել Մաշտոցի պողոտայով դեպի Ազատության հրապարակ, որտեղ տեղի է ունեցել օրվա խորհրդին համապատասխան եզրափակիչ համերգային ծրագիր` ամփոփված ազգային ավանդական խաղերով:

Երթը առաջնորդել է Արարատյան Հայրապետական թեմի, առաջնորդանիստ Սուրբ եկեղեցու հովիվ, երիտասարդաց միության կարգավորող՝ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը, իսկ համակարգել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության աշխատակիցները: Միջոցառմանն ապահովված են եղել վարչական շրջանները ներկայացնող երաժշտական և պարային խմբերի մասնակցությունը: Նախապես պաստառների վրա իրականացվել էին թեմատիկ ձևավորման աշխատանքներ: Հանդիսությունը հագեցած է եղել «Բուն Բարեկենդանի» տոնին նվիրված ավանդապատումներով, խաղ-մրցույթներով ու նաև տոնի առիթով պատրաստվող ճաշատեսակներով:
Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29