Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի նախագահին

Փետրվար 08,2016 18:55

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլին: Կառավարության ղեկավարը կարևորել է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի համագործակցությունը ՀՀ քաղաքական կուսակցությունների հետ: Անդրադառնալով Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը՝ վարչապետը նշել է, որ մեր երկիրը պատրաստակամ է առաջ մղելու ԵՄ-ի հետ փոխգործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերում:

Pahpanokhakanneri-naxaga2

 

Հովիկ Աբրահամյանը կարևորել է նաև ՀՀ Ազգային ժողովի և Եվրոպական խորհրդարանի միջև կապերի հետագա սերտացումը՝ ավելացնելով, որ խորհրդարանական համագործակցությունը լավ հարթակ է քննարկելու ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցեր:

Յան Զահրադիլը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և նշել, որ Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքը շահագրգռված է էլ ավելի զարգացնելու ու խորացնելու միջկուսակցական համագործակցությունը՝ այդպիսով նպաստելով նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների ակտիվացմանն ու ամրապնդմանը:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությամբ, հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտման, ինչպես նաև բանաձևերի միջոցով խաթարել բանակցային գործընթացը, որն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Հովիկ Աբրահամյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանը ԼՂ հիմնախնդրի կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների միջնորդությամբ ընթացող գործընթացի շրջանակում՝ խաղաղ բանակցությունների ճանապարհով:

Իր հերթին, Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի նախագահը շեշտել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով՝ միաժամանակ նշելով, որ դեմ է հարցը այլ միջազգային կառույցների հարթակ տեղափոխելուն և միակողմանի բանաձևեր ընդունելուն:

Հանդիպման ընթացքում վարչապետ Աբրահամյանը և պարոն Զահրադիլն անդրադարձել են նաև տարածային զարգացումներին առնչվող մի շարք հարցերի:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29