Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի Պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքը ԲՀԿ-ում

Փետրվար 08,2016 19:20

Այսօր Եվրոպայի Պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլն ու դաշինքի աշխատակազմի ղեկավար Ռիչարդ Միլսոմը ԲՀԿ գրասենյակում հանդիպել են կուսակցության ղեկավար կազմի հետ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Եվրոպայի ամենաազդեցիկ դաշինքներից մեկի՝ Պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի անդամ է, եւ դաշինքի ղեկավարկազմը տարածաշրջանային իր այցը սկսել է Հայաստանից։ Եվրոպայի Պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլն ու ԲՀԿ ղեկավար կազմի ներկացուցիչները քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների  օրակարգն ու այն հարցերը, որոնք առավել ճկուն եւ դինամիկ կդարձնեն Հայաստանի եվրոպական օրակարգը։ Կողմերը քննարկել են նաեւ Եվրոպայի Պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի  օրակարգում առկա խնդիրներր, ինչպես նաեւ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ իրականացվելիք համատեղ մի շարք ծրագրեր։

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգի հիմնահարցերը, սահմանադրական փոփոխություններից հետո երկրում ստեղծված իրավիճակն ու կուսակցության անելիքները մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրություններ։ ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Միքայել Մելքումյանը ներկայացրել է երկրի տնտեսական օրակարգի խնդիրներն ու Հայաստան-Իրան հարաբերությունների հեռանկարը։

Քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի  հիմնահարցը, ինչպես նաեւ՝ տարածաշրջանային հիմնախնդիրների մեծ շարք։

ԲՀԿ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29