Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալվել է Գյումրիում ավազակային հարձակում գործած 30-ամյա երիտասարդը

Փետրվար 08,2016 21:44

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ առավոտյան անհայտ անձը՝ դիմակավորված, ավազակային հարձակում էր գործել Գյումրու ծննդատան մոտ գտնվող 231/598 տնակում բնակվող միայնակ կնոջ՝ 1942 թվականին ծնված Վալյա Սարգսյանի վրա:

Կինը, դուրս գալով իր բակ, մաքրել էր տնակի դիմացի ձյունը, երբ ներս էր մտել, նրա հետեւից ապօրինի ներխուժել էր դիմակավորված հանցագործը, դանակով հարվածել  էր գլխին, ոտքերով ու ձեռքերով խփել էր կրծքավանդակին ու տնակից հափշտակել 65 հազար դրամ: Այս գործով կա արդեն կասկածյալ. նա 1986 թվականին ծնված  Գյումրի քաղաքի բնակիչ Կ.Կ.-ն է:

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ  վերջինս ձերբակալված է: Կ.Կ-ն տվել է խոստովանական ցուցմունք, մատնացույց  արել դեպքի վայրը և նկարագրել դեպքի հանգամանքները:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29