Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորս նույն երկնքի տակ

Փետրվար 09,2016 16:40

Չգիտեմ ինչպես սկսեմ, բայց հավատացեք այդ մասին գրելը նույնիսկ դժվար է: 2014թ. Օգոստոսի 3-ին Իսլամական պետություն կոչվող հրեշները գրավեցին Իրաքի Հանրապետության եզդիաբնակ Շանգալ նահանգը: Ամբողջ աշխարհը սարսուռ ապրեց այդ հրեշների գործած ոճիրից և դաժանությունից: Նրանք ամենուր իրենց շուրջը մահ ու սարսափ էին տարածում: Նրանց գործած ոճրագործությունը նույնիսկ ամենասարսափելի երազներում հնարավոր չէր տեսնել: Նրանք ավերեցին մեր եզդիների բնօրրանը, հազարավոր եզդիների տարան ստրկության:

Այդ տեռորիստական ֆաշիստական գաղափարախոսությամբ կազմակերպության համար եզդիները և ընդհանրապես այլանդակները « մարդ» չէին համարվում: Եվ նրանց հետ վարվում էին ինչպես ուզում էին: Տղամարդկանց առանձնացնում գնդակահարում էին կամ գլխատում: Մեծահասակներին այրում կամ խեղդում էին: Կանանց առանձնացնում էին բռնաբարում և ուղարկում ստրկավաճառության: Երեխայիների 8-ից 14 տարեկան առանձնացնում էին ծնողներից և դարձնում էին մահապարտներ: Եզդի և քրիստոնյա գերի աղջիկներին բռնությամբ տեղափոխեցին Թել-Աֆար և Մոսուլ քաղաքների ստրկության ճանապարհները: Մի մասին էլ հիմնականում երիտասարդ և չամուսնացած կանանց ուղարկեցին իրենց մայրաքաղաք կոչվող Ռաքքա:

Այդ քաղաքներում ստրկավաճառության շուկաներում կանանց և աղջիկներին վաճառում էին չնչին գումարով: Մի մասին էլ նվիրում էին ԻՊ-ի ստահակներին:Մոսուլ քաղաքում կա « Գալակսի» անունով կինոթատրոն որտեղ տեղափոխում էին շուրջ 300 կանաց: Իսկ գնորդները գալիս էին տարբեր տեղերից Սաուդինյան Արաբյաից, Եգիպտոսից, Քաթարից, Թունիսից և իհարկե Թուրքիայից: Գնում էին կանանց ու տանում տարբեր ուղղություններով, դրա համար այսօր շատ շատերի գտնվելու վայրը չգիտեն: Եզդիները տարբեր ճանապարհներով սկսեցին գնել-փրկել իրենց հարազատներին: Իմանալով այդ մասին ԻՊ-ը արգելեց եզդի աղջիկներին վաճառել անծանոթներին, դրանով ուզում էին կանխել եզդի աղջիկների ազատագրումը, թույլատրում էին իրենց միջև փոխանակել: Փրկագնով ազատողներին խիստ պատիժ էր նախատեսում: Այդ վիճակից ելնելով ստեղծվեց կանանց շուկան, ի հայտ եկան միջնորդները, որոնք եզդիներից վերցնում էին մեծ գումար, գնում էին եզդի աղջիկներին և բերում էին Թուրքիայի Ուֆա կամ Անթալիա քաղաքներում տալիս էին հարազատներին: Երբ հաջողվում էր ազատագրել եզդի աղջիկներին, դա դեռևս չի նշանակում ամեն ինչ լավ է և ավարտվել է: Նրանց համար այնքան դժվար է վերադառնալ նորմալ ապրելակերպին:

Ցավն ահավոր է տառապանքը յուրաքանչյուրի անձնական ընտրությունը: Բայց միևնույն է ամեն դեպքում ապրելը հաղթելու է մահվանը: Երբ լսում ես ԻՊ-ի ստրկությունից ազատագրված աղջիկներին մարդը կորցնում է իրեն և չի դիմանում ցավին: Շատերը նույնիսկ արտասվում են: Հավաստի տվյալներով ԻՊ-ի հրեշների գերության մեջ եղել են 7-8 հազար կանայք, որոնցից 2-3 հազարը ազատագրվել են. իսկ մյուսները դեռևս գտնվում են ստրկության մեջ:

Հռոմի Պապն իր Ամանորյա ուղերձում մարդկությանը կոչ է արել պայքարել սեփական անտարբերության դեմ, պայքարել անարդարությունների, հալածանքների, սովի, պատերազմի և չքավորության դեմ: Մեր կյանքից վերացնել կեղծ չեզոքությունը: Հավատացեք մարդկանց կյանքը անգին է: Ամեն մի մարդ մի կյանք է չկա նրա նման երկրորդը ոչ մեկին չզրկենք կյանքի իրավունքից Աշխարհը փրկենք 21-րդ ժանտախտից, ԻՊ-ի հրեշներից: Ես հասկանում եմ, որ ոչ բոլոր մարդիկ են այս գործում եղել արդար ու անկեղծ: Բայց միաժամանակ գիտեմ, որ ստեղծել եք հրեշին պետք է լինի նաև հերոսը, որ ոչնչացնի նրան եթե կա թշնամին պետք է գտնվի նաև ընկեր, բարեկամը: Ուղղակի երկար չպետք է մտածենք, չէ որ ստրկության մեջ գտնվողները սպասում են…

Մի խաբեք նրանց, մի խաբեք: Չէ, որ մենք պարտավոր ենք մարդու հետ լինել մարդ: Լինենք դաժանի հետ դաժան, և երբեք վաճառքի չհանենք մեր սիրտն ու հոգին: Երբեք չհրճվեք ոռնացող ամբոխով: Սովորեցնենք ստրկությունից ազատվածներին, որ հավատան մեզ և կյանքին միայն այդ դեպքում նա կհավատա իրեն և կունենա հավատը մարդկության հանդեպ: Հավատացեք ձեր յուրաքանչյուրի կատարածը կգնահատվի, հույս ու հավատ տանք այն մարդկանց, որոնք դուրս են եկել այդ խավարից: Եթե սխալվել ենք թեկուզ ծածուկ զգանք այն: Հավատացեք մենք ամենինչ տեսնում ենք և հասկանում, բայց դա չի նշանակում, որ ներում ենք մենք այլևս չենք ուզում ապրել այդ վայրագների հետ նույն երկնքի տակ:

Աղոթում ենք և հայցում Աստծո արդար դատը:

 

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային

միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Ամո Շարոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29