Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Աբրահամյանի ղեկավարած շարժումը Հայաստանի մարզերում հիմնելու է գրասենյակներ

Փետրվար 09,2016 17:02

Ս.թ. փետրվարի 9-ին կայացավ «Ազգային միասնություն» շարժման համակարգող խմբի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված էր Շարժման մարզային գրասենյակների ստեղծման, դրանց գործունեությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև՝ այս տարվա հունիսին Երևանում անցկացվելիք Եվրասիական տարածաշրջանային տնտեսական (ԵՏՏ) ֆորումի հետ կապված խնդիրներ:

Համակարգող խումբը որոշում կայացրեց Շարժման գործունեությունն առավել ընդլայնելու և մարզերի բնակչությանը ավելի նպատակային ու ակտիվ ներգրավելու նպատակով Հայաստանի մարզերում հիմնել մարզային գրասենյակներ: Գրասենյակներն ապահովված կլինեն անհրաժեշտ գույքով ու սարքավորումներով և կգործեն մշտական հիմունքներով: Համակարգող խումբը հաստատեց նաև մարզային գրասենյակների գործունեության Կանոնակարգը:

Քննարկվեցին ս.թ. հունիսի 22-25-ը Երևանում անցկացվելիք Եվրասիական տարածաշրջանային տնտեսական (ԵՏՏ) ֆորումի անցկացման հետ կապված խնդիրներ: Բիզնես համաժողովին նախատեսվում է հրավիրել ավելի քան 100 գործարար աշխարհի շուրջ մեկ տասնյակ երկրներից, մի շարք պետությունների խոշոր կորպորացիաների ներկայացուցիչներ, որոնց քննարկմանը կներկայացվեն տնտեսական և ներդրումային ծրագրերը:

Ֆորումը նախատեսվում է անցկացնել ՀՀ կառավարության, համապատասխան ճյուղային նախարարությունների ակտիվ աջակցությամբ և ներգրավվածությամբ:

 

«Ազգային միասնություն»շարժման մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29