Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Գյումրեցի պատգամավորի առաջարկը՝ Վլադիմիր Պուտինին (Տեսանյութ)

Փետրվար 10,2016 20:25

Գյումրեցի պատգամավոր, ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը Գյումրիի 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Սերգեյ Վասիլի Սուդնիկովի՝ Անի թաղամասում բնակվող Երանոսյանների ընտանիքին գիշերվա կեսին հարբած վիճակում լեղապատառ անելը համարում է արկածախնդրություն: Ըստ պատգամավորի, քրեական գործ հարուցելու խնդիր չկա, այս հարցում հերթական անգամ խնդիր ունեն ռազմաբազայի ու ՌԴ զինված ուժերի ղեկավարությունը: Վերջիններս, ըստ Սուքիաս Ավետիսյանի, պետք է հաստատեն այնպիսի կարգապահություն, որ նման դեպքեր այլեւս չկրկնվեն: «Եթե չլիներ 2015 թվականի հունվարի 12-ը, այդ ցավոտ ու բոլորիս համար ծանր դեպքը, բնական է նման զինվորականների արկածախնդրությունը մենք միշտ տեսնում ենք, տասնամյակներ շարունակ տեսել ենք», -ասում է պատգամավորը:

Սուքիաս Ավետիսյանը, ի նկատի ունենալով այն, որ 2016 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը, որով թույլատրվում է ՌԴ-ից դուրս գտնվող ռազմաբազաներում աշխատանքի ներգրավվել այլազգի ներկայացուցիչների, ռուսական կողմին առաջարկում է Գյումրու ռազմաբազայում պայմանագրային զինծառայության մեջ  ներգրավվել տեղի բնակիչներին: Իսկ սա, ըստ գյումրեցի պատգամավորի, հնարավորություն կտա, որպեսզի Գյումրիի ու առհասարակ Շիրակի մարզի այն բնակիչները, որոնք համապատասխանում են այդ ծառայությանը, կարողանան պայմանագրային աշխատանքի անցնել: Այսպես, ըստ Սուքիաս Ավետիսյանի, ե՛ւ աշխատատեղեր կստեղծվեն տեղի բնակիչների համար, ե՛ւ գյումրեցիները հանգիստ  ու ապահով կլինեն, որ նման արկածախնդրություններ չեն լինի:

Permyakov-4

Aravot.am-ի հարցին՝ իսկ եթե ՌԴ-ն՝  որպես այլազգի զինծառայողներ, մեր թշնամի երկրից  բերի՞ Գյումրի, պատգամավորն ասաց. «Չեմ կարծում նման խնդիր լինի, որովհետեւ այնտեղ հստակ գրված է այն տարածքներում, որտեղ կան… Եթե Հայաստանում է, ուրեմն Հայաստանի բնակիչների մասին է, եթե Տաջիկստանում է, ուրեմն Տաջիկստանի բնակիչների մասին է , տեղի բնակիչների մասին է խոսքը»:

Ավետիսյանների սպանության գործով էլ Սուքիաս Ավետիսյանը, թեև  փաստաբաններից ստացել է որոշ «ինչո՞ւ»-ների պատասխաններ, մասնավորապես Վալերի Պերմյակովի սատանիստ լինելը շատ բան է ասում, սակայն գլխավոր «ինչո՞ւ»-ներից մեկը նրա համար անհայտ է: «Ինչո՞ւ» ընտրեց հենց Ավետիսյանների ընտանիքը, երբ Պերմյակովի ճամփին այլ տներ կային, իսկ նա դասալքության վայրից մոտ 4 կիլոմետր կտրելով՝ եկել է  այդ բազմանդամ ընտանիքը ոչնչացնելու:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29